Նոտարիատի էլեկտրոնային համակարգի ներդրումը քաղաքացիներին կազատի փաստաթղթային քաշքշուկներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նոտարական պալատում մինչեւ աշունկներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը կնվազեցնի գործարքների ժամանակ այլ մարմիններից լրացուցիչ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը:«Առցանց համակարգի կիրառմամբ քաղաքացիները զերծ կմնան լրացուցիչ փաստաթղթերն այլ մարմիններից ստանալու պարտականությունից, դրանցից բխող բազմաթիվ քաշքշուկներից եւ նաև կեղծ փաստաթղթերի շրջանառությունից»,- ասաց Մանուկյանը:

Նոտարական պալատի անդամը նշեց, որ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ նոտարն ամբողջական կապ կունենա իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, շարժական գույքի կադաստրի, ոստիկանության եւ քաղաքացիական կացության մարմինների հետ, կստեղծվի լիազորագրերի, կտակների և այլ ներքին ակտերի բազա: «Երևանի երեք գրասենյակում արդեն ներդրվել և փորձարկվում է լիազորագրերի բազան»,- ասաց Մանուկյանը:

ՀՀ նոտարական պալատն իր գործունեությունն է սկսել 2004 թվականից:2012 թվականին Արդարադատության նախարարության կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել նոտարիատի բնագավառում էլեկտրոնային համակարգի ներդրման հայեցակարգը՝ արժանանալով հավանության: Այդ համակարգի ներդրմամբ նոտարին հնարավորություն է տրվում նոտարական գործողությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը ստանալ անձամբ՝ առցանց եղանակով:

Հայերեն English Русский

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել