Հալեպում մի խումբ երիտասարդներ այրել են Թուրքիայի դրոշը՝ բողոք արտահայտելով ժխտողականության դեմ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում մի խումբ երիտասարդներ այրել են Թուրքիայի դրոշը՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը: «Այն պահին, երբ Աղաջանյան սրահում հայկական համայնքի մասնակցությամբ տեղի էր ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը, որոշ երիտասարդներ Նոր Գյուղ թաղամասում հնարավորություն ունեցան արտահայտել իրենց բողոքը Թուրքիայի դեմ՝ այրելով այդ երկրի դրոշը»,-ասաց Ռեյիսյանը՝ ընդծելով, որ դա նախապես կազմակերպված միջոցառում չէր, եւ երիտասարդները դա արել են սեփական նախաձեռնությամբ:

Նա տեղեկացրեց նաեւ, որ Հալեպում արդեն ավարտվել են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: «Առավոտյան հայկական բոլոր եկեղեցիներում տեղի ունեցան կրոնական արարողություններ, իսկ կեսօրին Աղաջանյան սրահում տեղի ունեցավ ոգեկոչման հիմնական արարողությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ հարթ է անցել, եւ միջոցառումներին խոչընդոտող որեւէ բան տեղի չի ունեցել;

Ապրիլի 24-ին Հալեպում փակ են եղել բոլոր հայկական գործատեղերը եւ խանութները: Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ դրանց վրա հատուկ գրություն է եղել, որով տեղեկացրել են, որ իրենք այս օրը չեն աշխատում՝ հարգելով 1915թ Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ամեն ինչ նախապատրաստվել եւ սկսվել էր դեռեւս տարիներ առաջ: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների եւ մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց եւ քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս: 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000 հայ: 1915 եւ հաջորդ տարիների իրադարձությունները որակվում են որպես ցեղասպանություն, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները