Շոու բիզնես

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլն ու նրա ընտանիքն ամեն տարի ապրիլի 24-ը հիշում են արցունքոտ աչքերով

2 րոպեի ընթերցում

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլն ու նրա ընտանիքն ամեն տարի ապրիլի 24-ը հիշում են արցունքոտ աչքերով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլիի մայրական կողմից տատիկն ու պապիկը Թուրքիայի կողմից իրականացված դաժան ջարդերի վերապարծն են:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում` երգչուհին նշեց, որ իր նախնիները մի կերպ փրկվել են:«Մենք ամեն անգամ այս օրը արցունքոտ աչքերով ենք հիշում: Առավոտյան շուտ մենք բոլորս նահատակների համար մոմեր վառեցինք մեր տանը»,- պատմեց Սիբիլը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը` Սիբիլը նշեց, որԹուրքիայի ճանաչման մասին որևէ գաղափար չունի, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվում:

Սիբիլը ծնվել է Ստամբուլում, նրա ընտանիքը փոխել է Թորոսյան ազգանունը Բեկթորոսօղլուի: Նրան ծնողներն անվանել են գրող Զաբել Ասատուրի պատվին, ում մականունն էր Սիբիլ: Երգչուհու հայրը` Կարպիսը, ոսկերիչ է, ով ծնվել է Ստամբուլում, մայրը` Մարին, Սեբաստիայից է:

Երգչուհին Ստամբուլում թողարկել է հայերեն 12 երգերից կազմված «Սիբիլ» ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են «Տեր Ողորմեա» եւ «Կիլիկիա» երգերը: Սիբիլի հայերեն երգերն ազատ վաճառվում են Թուրքիայի երաժշտական վաճառակետերում, մեծ պահանջարկ ունեն ոչ միայն հայերի, այլեւ` թուրքերի եւ օտարերկրացիների շրջանում:

Իր ստեղծագործական գործունեությունը երգչուհին սկսել է եկեղեցական երգչախմբում:

Սիբիլը երգիչ Անդրեի հետ հանդես է եկել համատեղ համերգով 2013 թվականի hունվարի21-ինՍտամբուլի«TimMaslaCenter» համերգասրահում, որը նվիրված էր Ֆերիքոյ թաղամասի Հայկական Վարդանանց եկեղեցու 150 ամյակին եւ Հայկական Մերամեթջյան դպրոցի 100-ամյակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում