Շոու բիզնես

Հայ աստղերի մասնակցությամբ նկարահանվել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված տեսահոլովակ

1 րոպեի ընթերցում

Հայ աստղերի մասնակցությամբ նկարահանվել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված տեսահոլովակ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյա տարելիցի կապակցությամբ՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը, հայկական էստրադայի ներկայացուցիչների եւ «Պան Արմենիան մեդիա գրուպ» հոլդինգի աշխատակիցների մասնակցությամբ հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջը, այս նախաձեռնությունը կոչ է համայն մարդկությանը այն պահանջով, որ աշխարհի որևէ կետում չպետք է տեղի ունենա որևէ ազգի հանդեպ այնպիսի ոտնձգություն, ինչպիսին եղավ 1915 թվականին հայերի հետ:

Հայ ազգի բողոքը Հայոց Մեծ Եղեռնի ժխտողականության դեմ արտահայտված է երգի եւ տեսահոլովակի տեսքով:«Պարտք է ժամանակը ինձ ու քեզ կյանք միլիոն ու կես» երգի խոսքերի հեղինակը Ռ. Մխիթարյանն է, երաժշտությունը գրել է Ա. Պարսամյանը:

Ապրիլի 24-ին երգը կհեռարձակվի «ՊանԱրմենիան մեդիա գրուպի» բոլոր հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների եթերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում