Քաղաքականություն

Քանի դեռ աշխարհը չի լուծել Հայոց ցեղասպանության հարցը, կշարունակվեն դրա վնասարար հետեւանքները. Ջոն Էվանս

2 րոպեի ընթերցում

Քանի դեռ աշխարհը չի լուծել Հայոց ցեղասպանության հարցը, կշարունակվեն դրա վնասարար հետեւանքները. Ջոն Էվանս

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանություն եզրը ժամանակին «ոչ պատշաճ» էր դիտվում, իսկ Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարված դեպքերին անդրադառնալը տաբու էր, անգամ չէր կարելի քննարկել:Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովFresno Bee կայքը, նշել էՀայաստանում ԱՄՆ-ի ատակարգ և լիազոր նախկինդեսպան Ջոն Մարշալ Էվանսը:«Կարծում եմ, քանի դեռ աշխարհը չի լուծել այս խնդիրը, այն կշարունակի իր վնասարար հետեւանքներն ունենալ», - ասել է նա:

Նախկին դեսպանըվիճարկել է Հայոց ցեղասպանության արգելքը 2005 թվականին` առաջին անգամ բարձրաձայնելով 1915 -1923 թվականներինՕսմանյան կայսրության կազմակերպած հայերի կոտորածների մասին և դրանք ներկայացնելով որպես ցեղասպանության ակտ:

«2005-ի փետրվարին Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուց հետո... ես վերադարձա Հայաստան, որպես դեսպան, սակայն ինձնից պահանջել էին հայտարարություն անել, որ տպավորություն կստեղծեր` այն, ինչ ես ասել էի, տեղին չէր»,- նշել է Միացյալ Նահանգների նախկին դեսպանը: Նախկին դեսպանը շարունակել է, որթեմայի մասին բարձրաձայնելը տաբու էր, նշանակում էր, որ այն անգամ քննարկման ենթակա չէր: «Դա պետք էր փոխել, նույնիսկ եթե ես զրկվեի իմ աշխատանքից»,- նշել է Ջոն Էվանսը:

Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը ելույթով հանդես կգա եկող շաբաթՖրեզնոյում կայանալիք Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ:

1,5 միլիոն հայերի կոտորածից գրեթե մեկ դար անց ԱՄՆ կառավարությունը1915 -1923 թվականներին Օսմանյան կայսրության կազմակերպածէթնիկ զտումները դեռեւս չի որակել«ցեղասպանություն»:

Ջոն Էվանսը, ով Հայսատանում ԱՄՆ-ի դեսպան է եղել 2004-2006 թթ.,ետ է կանչվել նախքան կլրանար Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության երեք տարին: Իսկ ցեղասպանության մասին արված իր հայտարարություններից հետո 18 ամիս անց հանգստի է անցել «արտաքին» ծառայությունից:

Էվանսը շարունակում է ցեղասպանության մասին ելույթներով հանդես գալ եւ կոչ է անում բոլորին առերես դուրս գալ պատմության ծանր խնդիրներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում