ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուտաընկերության եթերում ապրիլի 20-ից կցուցադրվի «Եվրատեսիլի օրագիրը» նոր հաղորդումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան պաշտոնական էջը,ծրագրում կներկայացվի երգչուհի Սիրուշոյի եւ «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի` ապրիլի 6-ին տեղի ունեցած համատեղ համերգը` ետնաբեմից, նաեւ` «Դորիանս»-ի եվրատեսիլյան Lonely Planet երգին միջազգային անդրադարձը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ կկատարվի նաեւ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում հայաստանյան պատվիրակ Վահագն Մարգարյանին:
«Դորիանս»-ը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին` կատարելով Lonley planet երգը:
«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին:
«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը կներկայացնի 17-ամյա Վահանգ Հայրապետյանը: Մրցույթը տեղի կունենա Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին: