Քաղաքագետի կարծիքով` ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի ճիշտ քայլերի դեպքում Թուրքիայի ակտիվությունը կտապալվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ոչ թե պետք է ամբողջ ուժերը կենտրոնացնի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին պատրաստվելու եւ միջոցառումներ անցկացնելու մասին, այլ գիշեր-ցերեկ պետք է մտածի իր դատն առաջ տանելու եւ արդարությունը վերականգնելու մասին: Ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Մենք պետք է մեր բողոքի ձայնը բարձրացնենք ոչ միայն տարելիցի ժամանակ, այլ ամեն օր պետք է համակարգված քայլեր իրականացնենք, որպեսզի ամբողջ աշխարհը հաշվի նստի մեզ հետ եւ ստիպի Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ չպետք է մոռանալ նաեւ 100-ամյա տարելիցի մասին, քանի որ այդ օրը աշխարհի ուշադրությունը սեւեռված կլինի Հայաստանի վրա, եւ պետք է ինչ որ քայլեր ձեռնարկել՝ այդ ուշադրությունից գոնե չնչին օգուտներ քաղելու համար: «Թուրքիան ակտիվորեն պատրաստվում է այդ տարելիցին, սակայն ես դրան այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում, քանի որ մեր կողմից ճիշտ քայլեր ձեռնարկելու դեպքում Թուրքիայի ձեռնարկած ցանկացած քայլ կտապալվի»,-ասաց նա:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2011 թ. ապրիլի 23-ի հրամանագրով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համա­կարգող պետական հանձնաժողով է կազմավորվել: Այն կոչված է նոր թափ հաղորդել հայ ժողովրդի պատմության ողբերգական էջի հարյուրամյա տարելիցը արժանապատվորեն հիշատակելու, ոգեկո­­չելու և դատապարտելու նախաձեռնություններին, ինչպես նաև դրա հետևանքների վերացման համար մղվող անդադար պայքարին: Հանձնաժողովը կաջակցի նաեւ սփյուռքում գործող հայկական համայնքներին՝ Հայոց ցեղասպանության հարյուրակյակին ընդառաջ կազմակերպել եւ կյանքի կոչել բազմազան միջոցառումներ:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին