«Երևանյան բեսթսելլեր» 14. «Քարե երազներ» վեպի հայերեն թարգմանությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծում այս շաբաթ եւս գրանցվել է ռեկորդային ցուցանիշ: Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի` հայերեն թարգմանությունների երեք տարբեր հրատարակությունները զբաղեցրել են տարբեր հորիզոնականներ: Առաջատարի դիրքում «Գրաբեր» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպի հայերեն տարբերկան է:

Բեսթսելլերի երկրորդ հորիզոնականում հայ երիտասարդ գրող Արմենուհի Սիսյանի «Հեյ, Նոյ» ստեղծագործությունն է: Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում կրկին Աքրամ Այլիսլիի նույն գրքի` այս անգամ արդեն «Էդիտ պրինտ» հրատարակչության հրատարակած «Քարակերտ երազներ» թարգմանությունն է: Չորրորդ հորիզոնականում «Մաշան և արջը» մուլտֆիմի սյուժեի հայերեն թարգմանական-գրական գործն է: Շաբաթվա ամենաշատ գնված գրքերի հինգերորդ հորիզոնականում Աքրամ Այլիսլիի գրքի` արդեն «Նորք» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպն է:

Ամեն շաբաթ աղյուսակում տեղ գտած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը, որին հաջորդում է ամերիկացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» ստեղծագործությունն է: Ութերորդ հորիզոնականում շվեդ գրող, արձակագիր Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» հեքիաթն է, որին հաջորդում է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն: Գործակալության վարկանիշային աղյուսակը եզրափակում է հայ գրող Մարկ Արենի` «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն» գիրքը:

«Երևանյան բեսթսելլեր» նախագիծը, որը հետաքրքրություն է առաջացրել գրողների, հրատարակչությունների և ընթերցողների շրջանում, շարունակվում է հրապարակվել «Գրական թերթ» շաբաթաթերթում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Աքրամ Այլիսլի

«Քարե երազներ»

Գրաբեր 106
2 նոր

Արմենուհի Սիսյան

«Հեյ, Նոյ»

Գրական էտալոն 87
3 նոր

Աքրամ Այլիսլի

«Քարակերտ երազներ»

Էդիտ պրինտ 79
4 -2 «Մաշան և արջը» Բուկինիստ 56
5 նոր

Աքրամ Այլիսլի

«Քարե երազներ»

Նորք 15
6 -1

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 13
7 -3

Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

9
8 +2

Աստրիդ Լինդգրեն

«Երկարագուլպա Պիպին»

Զանգակ 10
9 -2

ՀովհաննեսԹումանյան

Հեքիաթներ
Արևիկ 8
10 -3

Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում ենվայրի վարդեր. Անատոլիական պատմություն»

Տիգրան Մեծ 7

Հայերեն English Русский

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի