ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մշակութային ժառանգության երկու կոթողներ` Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին և Թուրքիայի տարածքում գտնվող Սբ Գևորգ հայկական եկեղեցին,ընդգրկվել են եվրոպական մշակութային ժառանգության առավելվտանգված մշակութային և պատմական կոթողների նախնական ցուցակում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշում է բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը:
«Ընդհանուր առմամբ 14 հնագիտական վայրեր, կրոնական շինություններ, պատմական քաղաք-կենտրոններ և ռազմական ամրություններ ընդգրկվել են ամենից վտանգված մշակութային և պատմական արժեք ներկայացնող կոթողների նախնական ցուցակում»,- հայտնում է թերթը:
Շուրջ 21 երկրների կողմից անվանակարգումներկայացված և մշակութային ու պատմական արժեք ներկայացնող 40կոթողներից փորձագետների կողմից ընտրվել են 14-ը, որոնք կկրճատվեն` հասցվելով յոթի` վերջնական ցուցակի համար: Վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 16-ին Աթենքում Europa Nostra-ի (The Voice of Cultural Heritage in Europe) 50-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ:
Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին աշխարհի առաջին քրիստոնեական կառույցներից մեկն է` կառուցված հինգերորդ դարասկզբին: Եկեղեցինլրջորեն վնասվել է պարբերական ջրհեղեղների հետևանքով և անհապաղ վերանորոգման կարիք ունի: Ժամանակակից Թուրքիայի Մարդին քաղաքում գտվող Սբ Գևորգ հայկական եկեղեցին ևս թվագրվում է հինգերորդ դարով և այժմ լքյալ վիճակում է: