Քաղաքականություն

Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հատուկ նիստ կգումարի

1 րոպեի ընթերցում

Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հատուկ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կիպրոսի խորհրդարանում ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստ կգումարվի, որտեղ ելույթով հանդես կգահայազգի խորհրդարանականՎարդգես Մահդեսյանը: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Կիպրահայեր» առցանց հայկական ամսագիրը,Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կիզակետում կլինի կիպրահայերի ամենամյա երթը Նիկոսիա մայրաքաղաքում:Երթի մասնակիցները կշարժվեն Մակարիոս պողոտայի ավտոկայանատեղից և, անցնելով Հայաստանի անվան փողոցով, կանգ կառնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, որտեղ կկայանա ոգեկոչման արարողություն: Ելույթ կունենան հայազգի խորհրդարանական Վարդգես Մահդեսյանը և արքեպիսկոպոս Վարուժան Հերգելյանը, նաև Նիկոսիայիքաղաքապետ Ստրովոլոս Լազարոս Սավվիեսը:

Ապրիլի 20-ին հայկական համայնքի անդամները արյուն կհանձնեն Կիպրոսի գլխավոր հիվանդանոցի արյան բանկի համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում