Շոու բիզնես

«Մանկական նոր ալիք 2013»-ի կիսաեզրափակիչ անցած հայաստանյան մասնակիցներն արդեն հայտնի են

2 րոպեի ընթերցում

«Մանկական նոր ալիք 2013»-ի կիսաեզրափակիչ անցած հայաստանյան մասնակիցներն արդեն հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական նոր ալիք 2013» միջազգային մրցույթի կազմկոմիտեն ավարտել է մասնակից երկրների ներկայացուցիչների ազգային ընտրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական newwavejunior.com կայքը, Հայաստանից մրցույթի կիսաեզրափակիչ փուլ են անցել կատարողներ Ռուդիկ Գրիգորյանը, Տաթեւ Ենգիբարյանը, Դավիթ Վարդանյանը, Անգելինա Գասպարյանը, Կարապետ Կարապետյանը եւ Էլինա Չալոխյանը:

Ապրիլի 20-ին եւ 21-ին «Մանկական նոր ալիք 2013»-ի կիսաեզրափակիչ փուլին կհաջորդի մեծերի «Նոր ալիք 2013»-ի կիսաեզրափակիչը, որում հայ մասնակիցների անունները մրցույթի պաշտոնական կայքը դեռ չի հրապարակել:

Այս տարի փոփոխություններ են կատարվել երկրներից մասնակիցների ընտրման ձեւաչափի մեջ: Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի մասնակիցների ձայնագրություններն անմիջապես ուղարկվում են մրցույթի պաշտոնական կայքին, որից հետո յուրաքաչյուր երկրից մրցույթի պահաջներին համապատասխանելու դեպքում ընտրվում են այն երեխաները, ովքեր կմասնակցեն եզրափակիչ փուլի լսումներին:

«Մանկական նոր ալիք 2012» մրցույթում Հայաստանը ներկայացրել էր միաժամանակ երկու մասնակից` Սոնա Գյուլխասյանը եւ Արինա Մալխասյանը: Գյուլխասյանը հեղինակավոր այս մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում