Հասարակական

Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթը պարբերական կդառնա. առաջին չվերթը կայացել է

2 րոպեի ընթերցում

Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթը պարբերական կդառնա. առաջին չվերթը կայացել է

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթը պարբերական կդառնա: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը:«Առաջին չվերթը կայացել է, այնտեղից եկել է 68 մարդ, մեկնել են 12-ը»,-ասաց Հովհաննիսյանը:Նրա խոսքով` այդ ուղղությամբ չվերթները պարբերական կդառնան:«Այդ ուղղությամբ չվերթ կիրականացվի ամեն չորեքշաբթի` ժամը 03:10-ին»,-ասաց նա` հավելելով, որ Հալեպի և Լաթաքիայի ուղղությամբ չվերթների վերաբերյալ դեռ նորություն չունեն:Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթի միակողմ տոմսն արժե 176 հազար 020 դրամ, իսկ երկկողմը` 270 հազար 160 դրամ:

Հայաշատ Հալեպը յուրատեսակ թակարդի մեջ էր հայտնվել. ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում կառավարական ուժերը ցանկանում են վերահսկողություն հաստատել, սակայն ընդդիմադիրներն արդեն իսկ գրավել են մի քանի շրջաններ: Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էրԴամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք եւս անժամկետ դադարեցվել էին:Պարբերական դարձած այդ չվերթներից վերջինը կայացել է փետրվարի 5-ին: Երևան ժամանող ուղևորների թիվը եղել է 75, իսկ մեկնողներինը՝ 13: Ինչ վերաբերում է դեպի Հալեպ կատարվող չվերթների վերականգնմանը, ապա այդ կապակցությամբ «Սիրիական ավիաուղիներ»-ը դեռ ոչ մի նորություն չունի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում