Շոու բիզնես

Հարավկորեացի PSY-ի նոր տեսահոլովակը կրկին գերազանցում Է YouTube-ի ռեկորդները

1 րոպեի ընթերցում

Հարավկորեացի PSY-ի նոր տեսահոլովակը կրկին գերազանցում Է YouTube-ի ռեկորդները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեացի ռեպեր PSY-ի երգի նոր տեսահոլովակը՝ Gentleman վերտառությամբ, գերազանցել Է YouTube տեսահոստինգի ռեկորդը՝ մեկ շաբաթից Էլ պակաս ժամանակամիջոցում հավաքելով 114,5 միլիոն դիտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

PSY-ի տեսագրությունը գերազանցել Է շոտլանդացի երգչուհի Սյուզան Բոյլի ռեկորդը, որը հայտնի Է դարձել Britan's Got Talent շոուին մասնակցելու շնորհիվ, եւ որի I Dreamed A Dream երգով ելույթը 2009 թվականին մեկ շաբաթվա ընթացքում հավաքել Էր 100 միլիոն դիտում:

Gentleman սինգլի համաշխարհային ռելիզը կայացել Է ապրիլի 12-ին:

Հարավկորեացի ռեպերի նախորդ հիթը՝ Gangnam Style-ը, որը դիտել են ավելի քան 1,5 միլիոն անգամ, դարձել Է ամենադիտվող հոլովակը YouTube-ի ամբողջ պատմության ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում