Տնտեսություն

Լոռու մարզում կկառուցվեն քայլքային տուրիզմի երթուղիներ

3 րոպեի ընթերցում

Լոռու մարզում կկառուցվեն քայլքային տուրիզմի երթուղիներ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզիՍտեփանավան, Ալավերդի քաղաքներում և յոթ համայնքներում կկառուցվեն երթուղիներ քայլքային տուրիզմի զարգացման համար։ Երթուղիները կանցնեն տարբեր մշակութային ու պատմական կոթողների, բնության տեսարժան վայրերի մոտով և իրար կմիացնեն համայնքները։«Արմենպրես»-ի հետ զրույցում Լոռու զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Արմինե Քալաշյանը նշեց, որ երթուղիների կառուցումը նպատակ ունի օգնել զբոսաշրջիկներին հեշտությամբ կողմնորոշվել տեղանքում։ «Այն զբոսաշրջիկները, ովքեր նախընտրում են քայլքային տուրիզմը, այսինքն` ոտքով այցելությունները տարբեր հետաքրքիր վայրեր, հաճախ են շփոթվում անծանոթ տեղանքում։ Երթուղիները կօգնեն նրանց հեշտությամբ անցնել մի վայրից մյուսը՝ ճանապարհին ծանոթանալով տեղանքում առկա բոլոր տեսարժան վայրերին»,- ասաց Քալաշյանը։

Մինչ երթուղիների կառուցումը կանցկացվի քարտեզագրում, որին կմասնակցեն նաև տեղի դպրոցի աշակերտները։ «Աշակետները կգծագրեն այն հատվածները, որտեղով անցնելու է երթուղին, և կնշեն ճանապարհին գտնվող բոլոր հուշարձանները։ Ապա քարտեզագրող խումբը կխմբագրի երեխաների աշխատանքը և պատրաստի ճանապարհային քարտեզը, որը GPRS համակարգով հասու կլինի զբոսաշրջիկներին»,- ասաց Քալաշյանը: Երթուղիները կլինեն 12-30 կմ սահմաններում։ Քարտեզում կնկարագրվեն ճանապարհի հետ կապված բոլոր մանրամասները՝ բարձրություն, երկարություն, հանդիպող հուշարձաններ, կնշվեն դժվարանցանելի հատվածները։

Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս նախաձեռնությունը կմեծացնի Ստեփանավանի, Ալավերդու, առհասարակ Լոռու մարզի նկատմամբ հետաքրքրությունը զբոսաշրջինկերի շրջանում։ Նրա խոսքով՝ ծրագիրը կիրականացվի 2013-2014 թվականների ընթացքում, կկազմակերպվի նաև գիդերի (ուղեկցորդ) վերապատրաստման դասընթացներ։

Ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի Ռհոն Ալպեր (Rhône-Alpes) շրջանի քայլարշավորդների դեպարտամենտալ կոմիտեի և Հայաստանի համայնքների միության միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակում։ Ծրագրի հիմնական նպատակը Ստեփանավան քաղաքում և հարակից համայնքներում էկոտուրիզմի զարգացումն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում