Շոու բիզնես

«Նոր ալիք 2013» մրցույթին ընդառաջ Երեւանում կանցկացվի համերգ

1 րոպեի ընթերցում

«Նոր ալիք 2013» մրցույթին ընդառաջ Երեւանում կանցկացվի համերգ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Յանս» երաժշտական ակումբում ապրիլի 15-ին «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը տարբեր տարիների կտրվածքով ներկայացրած երգիչների եւ մրցույթի այս տարվա ազգային ընտրության մեկնողների մասնակցությամբ կկայանա համերգային ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսերԻրինա Վարդանյանըհամերգը Մոսկվայում կանալիք ազգային ընտրության մասնակիցներին նվիրված յուրօրինակ հրաժեշտի երեկո է:

«Նոր ալիք 2013» եւ «Մանկական նոր ալիք 2013»-ին հայաստանյան մասնակիցերի անունները հայտնի կդառնան ապրիլի 21- 23-ին ընկած ժամանակահատվածում: «Մանկական նոր ալիք 2013» -ի ազգային ընտրությունը կանցկացվի ապրիլի 18-20-ը, որին ապրիլի 20-ին եւ 21-ին կհաջորդի մեծերի «Նոր ալիք 2013»-ի ընտրությունը:

Կայանալիք համերգին կմասնակցեն Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Սուրեն Առուստամյանը, Մհերը, այլ կատարողներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում