Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում պետք է կիրառել նոր մեթոդներ. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում պետք է կիրառել նոր մեթոդներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության և միջազգային ճանաչման գործում մեր արած քայլերը բավականին լուրջ են, և մեծ առաջընթաց կա: Պետք է նաև նոր մեթոդներ կիրառել այս հարցում: Այսինքն` պետք է տեղեկատվական այս պատերազմում ոչ միայն պաշտպանվել, այլ նաև հարձակվել»,- նշեց Մելքոյանը:

Նա նաև ընդգծեց, որ Թուրքիայում Հայոց ցեղասպասնության հետ կապված զարգացումները կարելի է բաժանել երկու մասի:«Առաջինը պետական քաղաքականությունն է, որտեղ շարունակվում է կեղծիքը և հանգագործությունը կոծկելու միտումը: Երկրորդն այն է, որ թուրք հասարակության մեջ բավական հետաքրքիր զարգացումներ են լինում, մասնավորապես` եթե որևէ հասարակական գործիչ ցանկանում է ձեռք բերել ժողովրդավար գործչի անուն, նա անպայման պետք է հայտնի իր կարծիքը Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց Մելքոյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական միջպետական հարաբերություններին` Մելքոնյանն ասաց, որ Թուրքիան ավելի է խորացնում իր` անլուրջ գործընկեր լինելու համարումը:

«Նրանց քայլերը դեստրուկտիվ են, և հայ-թուրքական հարաբերությունները փակուղի են մտնում: Թուրքական իշխանությունները բավական մեծ ներդրումներ են անում թուրք երիտասարդների կրթության համար, որոնք չնայած նոր մեթոդներով են ուսանում, բայց հին մեթոդներով շարունակում են Թուրքիայի կեղծիքը»,- ասաց Մելքոնյանը:Նրա խոսքով` Հայաստանը գործ ունի մի պետության հետ, որը դաստիարակում է հակահայկական սերունդ:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով, ստեղծվել է պետական հանձնաժողով եւ հաստատվել է հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին