ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի թագավորության մայրաքաղաք Բանգկոկում ապրիլի 22-ին «Երեւանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի ամփոփման եւ տիտղոսի փոխանցման համերգին կմասնակցեն նաեւ Ինգա եւ Անուշ Արշակյանները:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին նշվում էԻնգա եւ Անուշ Արշակյանների պաշտոնականկայքում: Համերգի ժամանակ կներկայացվեն գրքի համաշխարհային մայրաքաղաք Երեւանումտարվա ընթացքում իրականացված ծրագրերը, կամփոփվեն արդյունքները, կցուցադրվի ամփոփիչ ֆիլմ, եւ «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը հանդիսավոր կերպով կփոխանցվի 2013 թվականի գրքի մայրաքաղաք Բանգկոկին:
Ինգան եւ Անուշըերգում եւ ստեղծագործում են մանկուց: Քույրերը ավարտել են Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը. Ինգան` ջութակի, Անուշը` դաշնամուրի բաժինը: Ավարտելով Երեւանի պետական կոնսերվատորիան` երգչուհիները պրոֆեսիոնալ բեմում են 2000 թվականից: Քույրերը երաժշտական կարիերայի սկզբում որպես մեներգչուհիներ հանդես են եկել Հայաստանի երգի պետական թատրոնի կազմում:
2008 թվականից Անուշ եւ Ինգա Արշակյանները համագործակցում են «Շարմ հոլդինգ» ընկերության պրոդյուսերական կենտրոնի հետ:Երգչուհիները իրենց մշակումներում վարպետորեն համադրում են հայկական ֆոլկ երաժշտությունը ռոքային, ջազային եւ ժամանակակից երաժշտության այլ ուղղությունների հետ եւ ներկայացնում են դրանք բացառիկ վոկալ կատարողականությամբ:
Արշակյան քույրերը ներկայացրել են Հայաստանը «Եվրատեսիլ 2009» երգի միջազգային մրցույթում «Նոր պարգ» երգով: