Շոու բիզնես

Երգչուհի Էմմին ծննդյան տարեդարձը կտոնի սիրելիի հետ

1 րոպեի ընթերցում

Երգչուհի Էմմին ծննդյան տարեդարձը կտոնի սիրելիի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Էմմին ապրիլի 12-ին դառնում է 29 տարեկան: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհու PR մենեջեր Աղավնի Մանուկյանը պատմեց, որ վաղ առավոտից Էմմին ստացել է բազմաթիվ շնորհավորոնքներ երկրպագուներից եւ ընկերներից:

Երգչուհին առաջին ծննդյան շնորհավորանքը ստացել է սիրելիից, երբ կեսգիշերն անց նա անակնալ է մատուցել` տորթի եւ փուչիկների տեսքով:

Էմմին իր ծննդյան տարեդարձը պատրաստվում է անցկացնել սիրելիի հետ:«Էմմիի համար ծննդյան օրը ստացած բոլոր նվերներն էլ հաճելի են եւ ցանկալի»,- ավելացրեց Մանուկյանը:

Առաջիկայում Էմմին պատրաստվում է նկարահանել «Քեզ գտա» երգի տեսահալովակը:

Էմմին Boom Boom երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2011» երգի միջազգային հեռուստատեսային մրցույթին: Նա զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը 54 միավորով (Մալթայի մասնակցի հետ հավասար), ինչը թույլ չտվեց անցնել եզրափակիչ փուլ, նրանից 1 միավորով առաջ անցավ Շվեցարիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում