«Արմենպրես»-ը ներկայացնում է ԱՄՆ Մեյն նահանգի կողմից ԼՂ անկախությունը ճանաչող բանաձեւի տեքստն ամբողջությամբ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱՄՆ Մեյն նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձեւի տեքստն ամբողջությամբ: Բանաձեւով դրա հեղինակները, ՄեյնիՆերկայացուցիչների պալատը եւ Սենատը կոչ են արել ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին` աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը:

Բանաձեւի տեքստը` ստորեւ:

«Մենք` Մեյն նահանգի 126 օրենսդիր մարմնի ներկայացուցիչներս, հավաքվել ենքպարբերականնստաշրջանիառաջին նիստինեւ ամենայն հարգանքով ներկայացնում ու դիմում ենք Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին` հետևյալ խնդրանքով`

  • Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը ցամաքով շրջափակված գոտի է Հարավային Կովկասում և պատմականորեն եղել է հայկական տարածք, բնակեցված է բացառապես հայերով և անջատվել է Հայաստանի կազմից Խորհրդային Միության դիկտատոր Իոսիֆ Ստալինի հրամանով 1921 թվականին և մտցվել նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանի վարչակազմ,
  • Հաշվի առնելով, որ 1988 թվականի փետրվարի 20-ին նշանավորվել է Լեռնային Ղարաբաղի ազգային ազատագրական շարժմանը սկիզբը,
  • Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական շարժումը ոգեշնչել է Խորհրդային Միության ժողովուրդներին` պայքար սկսել հանուն իրենց իրավունքների և ազատությունների` օգնելով ժողովրդավարություն հաստատել միլիոնավոր մարդկանց,
  • Հաշվի առնելով, որ 1989 թվականին Միացյալ Նահանգների Սենատն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության օրինական ձգտումներին,
  • Հաշվի առնելով, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդավարության հաստատման համաժողովրդական կամարտահայտության ժամանակ Լեռնային Ղարաբաղում ընտրված օրենսդիր մարմինը հայտարարել էժամանակի միջազգային նորմերին և գործող օրենսդրությանը համապատասխանԼեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին,
  • Հաշվի առնելով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել ԼՂ անկախությանը, և 1992 թվականի հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական չափանիշերին համապատասխան ընտրված օրենսդրությամբ պաշտոնապես հայտարարել է իր անկախության մասին,
  • Հաշվի առնելով, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է ծավալել` ճնշելու ԼՂՀ ազգային-ազատագրական շարժումը, որն ավարտվել է 1994 թվականի հրադադարի պահպանման մասին համաձայնագրի ստորագրմամբ,
  • Հաշվի առնելով, որ,որպես միջնորդ երկիր, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին, Միացյալ Նահանգները իր տեսլականն է արտահայտել Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության վերաբերյալ, և որ Միացյալ Նահանգների անմիջական օգնությունըԼեռնային Ղարաբաղինմարդասիրական օգնության կարևոր աղբյուր է այդ հանրապետությունում հետպատերազմական վերականգնողական աշխատանքների համար,
  • Հաշվի առնելով, որԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այժմ ունի ժողովրդավար ազգ` իր ազատ շուկայական տնտեսությամբ, և կենսունակ քաղաքացիական հասարակություն, անցկացրել է մի քանի նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք բոլորն էլ միջազգային դիտորդների կողմից ազատ և արդար են որակվել,

    Ուստի այժմ թող վճռված համարվի

  • Որ մենք` Ձեզ խնդրանքով դիմողներս, խրախուսում և աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի` որպես ազատ և անկախ ազգզարգանալու, իր քաղաքացիների իրավունքները երաշխավորելուշարունակական ջանքերը, որոնք հատուկ են ազատ և անկախ հասարակությանը,
  • Որ մենք կոչ ենք անում և պահանջում ենք Միացյալ Նահանգների նախագահից և ԱՄՆ Կոնգրեսից` աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը, ժողովրդավար անկախությանը, դրա կառուցողական ներգրավվածությանը միջազգային հանրության ջանքերին` հասնելու ռազմավարական առումով կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդարացի և տևական լուծմանը,

Որ սույն բանաձևի համապատասխան օրինակները` պատճած ձևով վավերացված ԱՄՆ պետքարտուղարի կողմից, փոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահ հարգարժան Բարաք Հ. Օբամային, Միացյալ Նահանգների Սենատի նախագահին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին և Մեյնի Կոնգրեսի պատվիրակության բոլոր անդամներին»:

Միացյալ Նահանգների Մեյն նահանգի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը ապրիլի 10-ին համատեղ բանաձեւով ճանաչելենԼեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը:Բանաձեւը ներկայացրել է կոնգրեսական Սքոթ Համմանը (Հյուսիային Փորթլանդ)` կոնգրեսականներ Էյմ Գեթթայնի (Ուսթբրուք) եւ Ս. Գիդեոնի (Ֆրիիփորթ) օժանդակությամբ:

Մեյնը Միացյալ Նահանգների երրորդ նահանգն է արդեն, որ նման բանաձև է ընդունել:

2012 թվականի մայիսի 17-ինՌոդ Այլնդի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև: Իսկ 2012 թվականիօգոստոսի 6-ինՄասաչուսեթսիՆերկայացուցիչների պալատն է ընդունել նույնանման որոշում:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար