Դամասկոսում տեղի ունեցած պայթյունից հայերի բնակարաններ եւ խանութներ են վնասվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ապրիլի 8-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, բարեբախտաբար, հայեր չեն տուժել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը` նշելով, որ պայթյունի հետեւանքով մոտակայքում բնակվող հայերի բնակարաններն ու խանութները նյութական մեծ վնասներ են կրել:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին ականապատ մեքենան պայթել է Սաբաա Բահրաթ հրապարակի մոտակայքում, որի հետեւանքով հարյուրից ավելի մարդիկ են տուժել: Դամասկոսի առողջապահական աղբյուրները տեղեկացնում են, որ 14 մարդ զոհվել է, եւս 146-ը` վիրավորվել: Նրանց թվում կան կանայք եւ երեխաներ: Բացի մարդկային վնասներից, պայթյունը նաեւ նյութական մեծ վնասների պատճառ է դարձել: Վնասվել է Սալիմ Բուխարայի անվան դպրոցը, մոտակայքում գտնվող մզկիթը, քաղաքացիների բնակարաններ, նաեւ տասնյակ մեքենաներ:

Վկաների խոսքով` մահապարտ-ահաբեկիչը պայթյունն իրականացրել է աշակերտների դպրոցից, ինչպես նաեւ աղոթքից դուրս գալու ժամին:

Սիրիայի վարչպետ Ուաիլ ալ Հալկին դեպքից հետո մեկնել է այնտեղ եւ հայտարարել, որ Սիրիան կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ մինչեւ վերջ` վերականգնելով երկրի կայունությունը եւ անվտանգությունը:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP