ԵՐԵՎԱՆ, 8ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաճառքի են հանվել «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի վերջին տոմսերը: Ինչպես«Արմենպրես»-ը` տեղեկացավ մրցույթիպաշտոնական կայքից, տոմսեր կլինեն մրցույթի բոլոր շոուների և անգամ բեմական հանդերձների փորձերի համար: Տոմսերի գինը սկսում է10 սենթից:
Տոմսերի վաճառքի մերկնարկից արդեն երկար ժամանակ է անցել, և եզրափակիչ համերգի բոլոր տոմսերն արդեն վաճառվել են, ապրիլի ութին վաճառքի են հանվել ամենավերջին տոմսերը:
Կայքում նշվում է, որ միջազգային մրցույթը հյուրընկալողՄալմյո քաղաքում դեռևս բավական հարմարություններ կան երկրպագուներին ընդունելու համար:
Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-18-ը կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը:Նա կներկայացնի Lonely planet երգը: Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում` 11 համարի ներքո:Երգիմիջազգայինմրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսի 18-ին: