Ֆուտբոլ

Յուրա Մովսիսյանը սատարել է Ռոստովի հայ համայնքի` «Ռոստով»-«Սպարտակ» հանդիպմանը չգնալու որոշումը

1 րոպեի ընթերցում

Յուրա Մովսիսյանը սատարել է Ռոստովի հայ համայնքի` «Ռոստով»-«Սպարտակ» հանդիպմանը չգնալու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կողմնակից է եղել Ռոստովի հայ համայնքի որոշմանը, որով վերջիններս հրաժարվել են ներկա գտնվել «Ռոստով»-«Սպարտակ» հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` խաղից առաջ, որը մեկնարկել է Երևանի ժամանակով 16:30-ին, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Մովսիսյանին, ով ստորագրել է հայերի կողմից գնված 60 տոմսերի վրա:

«Խոսել ենք Յուրայի հետ ավելի քան 20 րոպե: Նա պաշտպանեց մեր որոշումը` լարված իրավիճակը չպետք է մթագնի ֆուտբոլային տոնը»,- sovsport-ին այս մասին ասել է Ռոստովի հայ համայնքին մոտ կանգնած աղբյուրը:

Մարտի 28-ին դանակահարության հետեւանքով զոհվել է «Ռոստով»-ի երկրպագու Ալեքսանդր Տերեխովը: Քրեական գործով կասկածյալները երկուսն են՝ Նիկա Խարչիլավան եւ Գարեգին Մնացականյանը: Այդ պատճառով Ռոստովում զգուշանում են հայերի նկատմամբ սադրանքներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում