Շոու բիզնես

Երգչուհի Սոնան կանանց տոնին նվիրված համերգով հանդես կգա Ծաղկաձորում

2 րոպեի ընթերցում

 Երգչուհի Սոնան կանանց տոնին նվիրված համերգով հանդես կգա Ծաղկաձորում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում ապրիլի 6-ին կկայանա երգչուհի Սոնայի տոնական համերգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սփրինգ » ընկերության PR կորդինատոր ՄարիամՍաֆարյանը` երգչուհի Սոնան ապրիլի 6-ի երեկոյան առաջինը կշնորհավորի հայ կանաց եւ աղջիկներին տոնի առթիվ:

Միջոցառման կազմակերպիչները տոնական երեկոյի ընթացքում հյուրերի համար պատրաստել են շքեղ շոու-ծրագիր եւ մի շարք անակնկալներ:Միջոցառման հանդիսավարն է Հակոբ Հակոբյանը:

Կեսգիշերից հետո միջոցառումը կշարունակվի հյուրանոցի Դիսկո Ակումբում ճանաչված DJ HAYK SOLAR-ի հետ միասին:

Սոնան էթնոեվրոփոփ ոճի երգչուհի է: Նա 1991 թվականին մասնակցել է մոսկովյան «Утренняя Звезда» մրցույթին` անցնելով եզրափակիչ փուլ: Միաժամանակ թողարկել է իր առաջին «Սոնա» ալբոմը Իսպանիայում` նկարահանելով երկու տեսահոլովակ Back to the ancient World եւ Stay with me ստեղծագործությունների հիման վրա:1997 թվականին Սոնան նոր շունչ է տալիս Կոնստանդին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբին, երբ գեղարվեստական ղեկավար է դառնում Արմեն Մարտիրոսյանը, իսկ Սոնան հանդես է գալիս որպես մենակատար:2005 թվականին երգչուհին վերադառնում է ռուսական էստրադա: Նրա երգացանկում ընդգրկված հանրահայտ հիթերից են «Все пройдет» եւ «Сердце плачет» երգերը: 1996 թվականին երգչուհու դեբյուտն էր կինոյում, երբ նա նկարահանվեց Միքայել Դովլաթյանի «Մեր բակը» եւ «Մեր բակը 2» ֆիլմերում:

Երգչուհին ներգրավված էր աշխարհահռչակ The Voice երաժշտական նախագծի հայկական` «Հայաստանի ձայնը» նախագծում որպես մարզիչ: Նրա խմբից Մերի Մնջոյանը հաղթեց նշված մրցույթում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում