Շոու բիզնես

«Դորիանս»-ի համերգը Մոսկվայում չի կայանա

1 րոպեի ընթերցում

«Դորիանս»-ի համերգը Մոսկվայում չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Դորիանս» խմբի` ապրիլի 11-ին հայտարարված համերգը Մոսկվայում չի կայանա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց խմբի մամուլի քարտուղար Դինա Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ մեղքը կազմակերպչինն է, որը չի ապահովել անհրաժեշտ պայմաններ խմբի ելույթի համար: «Համերգից մեկ շաբաթ առաջ կազմակերպիչը հայտնել է այն չեղյալ հայտարարելու մասին, ինչը ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի ակնհայտ դրսեւորում է: «Դորիանս»-ը ներողություն է խնդրում Մոսկվայի իր երկրպագուներից, որոնք ակնկալում էին հանդիպել սիրելի խմբին»,-ասված է խմբի հայտարարության մեջ:

«Դորիանս»-ը Հայաստանը կներկայացնի «եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին` կատարելով Lonley planet երգը:Խումբը մեկ համերգ էլ ունի ապրիլի 6-ին` Երեւանում` Սիրուշոյի հետ` «Միասին մեկ բեմում» խորագրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում