Մշակույթ

Ապրիլի 5-ին կմեկնարկի ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը

2 րոպեի ընթերցում

Ապրիլի 5-ին կմեկնարկի ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է փառատոնի նախապատրատման ընթացքով, կազմակերպչական հարցերով: Աժ նախագահը բարձր է գնահատել այն փաստը, որ տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է եւ 6000-ից հասել է 170 000-ի, ինչը նշանակում է, որ փառատոնն ավելի ու ավելի վստահորեն է իրականացնում իր հիմնական առաքելությունը, մատաղ սերնդի մեջ ամրապնդում սերը, նվիրումը հայ գրականության եւ մասնավորապես հայ պոեզիայի հանդեպ:

Ժյուրիի անդամները շնորհակալություն են հայտնել ԱԺ նախագահին` ցուցաբերվող աջակցության ու հայ գրականության հանդեպ հոգատար վերաբերմունքի համար եւ ներկայացրել իրենց առաջարկությունները: Հովիկ Աբրահամյանը ողջունել է Ռազմիկ Դավոյանի առաջարկը փառատոնին ներգրավել նաեւ սիրիահայ աշակերտերին: ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս աջակցել փառատոնին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ապրիլի 5-ին արդեն 6-րդ անգամ կմեկնարկի ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնը, որը նվիրված է հայ մեծանուն պոետներ Պարույր Սեւակին եւ Համո Սահյանին: Այս անգամ եւս, փառատոնը կանցկացվի Հայաստանի մարզերում, Երեւանում, Արցախում, Ջավաքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում