Դավիթ Բաբայանը համանախագահների` Արցախ այցից նոր առաջարկներ սպասելը համարում է բարդ ու վաղաժամ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Արցախի Հանրապետություն ապրիլի 4-ին սպասվող այցից նոր առաջարկներ ակնկալելը բարդ է ու վաղաժամ:«Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նոր առաջարկներ կատարելու համար օբյեկտիվ նախապայմաններ չի տեսնում: «Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական եւ ֆաշիստական քաղաքականությունը: Ես չեմ կարծում, որ նոր առաջարկների ժամանակն է: Բայց այնուամենայնիվ, կարեւոր առաքելություն է այն պատճառով, որ նրանք աշխատում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ»- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Ապրիլի 1-ից Բաքվում գտնվող եռանախագահները մտադիր են մեկնել Ստեփանակերտ` ոտքով հատելով շփման գիծը: Ապրիլի 4-ին նախատեսված է ԵԱՀԿ դիտարկում, որի ընթացքում համանախագահները Թերթերի շրջանից կանցնեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան, իսկ ապրիլի 5-ին շփման գծի Աղդամի հատվածում դիտարկման ժամանակ կվերադառնան Ադրբեջան:Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Արցախ այցելելու այս եղանակի եւ դրանում առկա հնարավոր «մեսիջների» մասին՝ Բաբայանը նշեց, որ վերջին անգամ, երբ նրանք ժամանել էին տարածաշրջան՝ Ադրբեջանում Նովրուզ-Բայրամ էին տոնում: «Այդ պետության ղեկավարությունը խնդրել է, որ համանախագահները, հաշվի առնելով այդ տոնակատարությունները, ապրիլի սկզբին ժամանեն Բաքու: Ժամանելով տարածաշրջան՝ համանախագահներն աշխատում են այցելել Արցախ, ինչը կարեւոր եւ պարտադիր պայման է: Այդ է պատճառը, որ նրանք նման աշխարհագրական ճանապարհ են ընտրել»,- ասաց Բաբայանը:Նա չբացառեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելլին (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա) ապրիլի մեկին ժամանել են Բաքու: Ադրբեջանի ղեկավարության հետ համանախագահները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ վերջերս Փարիզում ունեցած իրենց հանդիպման արդյունքները: Համանախագահները Երեւանում ու Ստեփանակերտում էին մարտի վերջին տասնօրյակում:

Հայերեն English Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել