Շոու բիզնես

Մեկնարկում է «Նիկա» մրցանակաբաշխությունը. ներկայացված է նաեւ «Եթե բոլորը..» ֆիլմը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկում է «Նիկա» մրցանակաբաշխությունը. ներկայացված է նաեւ «Եթե բոլորը..» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միքայել Պողոսյանի եւ Նատալյա Բելյաուսկենեի Արցախյան պատերազմի մասին պատմող` «Եթե բոլորը..» ֆիլմը ներկայացված է ռուսական ազգային «Նիկա» մրցանակաբաշխության «ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում.ռուսական կինոաշխարհի կարեւորագույն միջոցառումը տեղի կունենա Մոսկվայի պետական ակադեմիական թատրոնում ապրիլի 2-ին:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցանակաբաշխության պաշտոնական կայքը,«ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում ներկայացված են նաեւ ռեժիսոր Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» (Ուկրաինա), ռեժիսոր Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան» (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի «Երկիրն իմ օթևանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին» (Էստոնիա, Բելառուս, Լատվիա) ֆիլմերը:

Թեեւ «Եթե բոլորը..»ֆիլմը չհայտնվեց Ամերիկյան կինոակադեմիյի «Օսկար 2013» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդներիկարճ ցանկում, սակայն հանրության դատին 2012 թվակնաին ներկայացվելուց ի վեր այն ունեցավ «փառատոնաշատ» ընթացք:«Եթե բոլորը...»-ը ֆիլմը 2012 թվականի սեպտեմբերի 19-ին ցուցադրվել է Կիպրոսի հայ համայնքի համար: Սեպտեմբերի 15-23-ը ֆիլմը մասնակցել է «Киношок» փառատոնին, ինչպես նաեւ հոկտեմբերին մասնակցել է Բուխարեստում կայանալիք «Արվեստների փառատոն»-ին:

«Եթե բոլորը…»-ի ասիական պրեմիերան տեղի է ունեցել Հարավային Կորեայի փառատոնի ժամանակ, որն անցկացվում էր սեպտեմբերի 4-13-ը, իսկ նոյեմբերի 1-10-ը Մոսկվայում ֆիլմը մասնակցել է նաեւ «Лучезарный ангел» միջազգային բարեգործական փառատոնին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ՀՀ անկախության եւ Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի առիթով նկարահանված «Եթե բոլորը…» ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, պրոդյուսերները` Միքայել Պողոսյանը եւ Թերեզա Վարժապետյանը: Երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը:

2013 թվակաին լրանում է «Նիկա» մրցանակաբաշխության հիմնադրման 25 տարին: Այս տարի մրցանակաբաշխությունը կունենա 21 անվանակարգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում