Շոու բիզնես

Հայաստանում կիրականացվի Jazz Parking Yerevan նախագիծ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կիրականացվի Jazz Parking Yerevan նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի 1-ին Երեւանի «Յանս» երաժշտական ակումբում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆրանչայզինգի բացառիկ իրավունք ձեռք բերած նախագիծն այսուհետեւ կիրականացվի նաև Հայաստանում` Jazz Parking Yerevan անունով եւ բարձրաճաշակ երաժշտություն կներկայացնի բացառապես կենդանի հնչողությամբ:

Jazz Parking նախագծի հայաստանյան առաջին համերգի գլխավոր հյուրերը եղել են The Voice նախագծի ռուսական տարբերակի` «Голос»-ի մասնակիցներ Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչարյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը, ովքեր զուգերգերով հանդես են եկել «Հայաստանի Ձայնի» մասնակիցների հետ: Ելույթ են ունեցել նաեւ Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչներ Սոնան, Շուշան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Նիկ Եգիբյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը և այլք:

Համերգը վարել են ռուսաստանյան Jazz Parking-ի հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Անժելիկա Ալֆերովա Հարությունյանը, ով նաև նախագծի հեղինակն ու երաժշտական պրոդյուսերն է:

Jazz Parking նախագիծը Մոսկվայում գործում է 2008թ.-ից՝ Անժելիկա Ալֆերովա Հարությունյանի նախաձեռնությամբ: Այն իր որակական առումով և մասնակիցների թվով նմանատիպը չունեցող նախագիծ է, որտեղ միշտ առկա են իմպրովիզացիաներ, կենդանի ձայն, ջազային և այլ ոճի համաշխարհային հիթերի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մատուցում:

Jazz Parking-ը «The Voice» ծրագրի հետ համագործակցում է թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում: Այստեղ նույն բեմում հայտնվում են արդեն հայտնի ու ճանաչված աստղեր և երիտասարդ սկսնակ կատարողներ, ովքեր շատ հաճախ, հենց այս նախագծի շնորհիվ դուրս են գալիս ավելի մեծ հարթակ` միջազգային բեմեր:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը Jazz Parking նախագծի երևանյան շնորհանդեսի հովանավորն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում