Շոու բիզնես

Գյումրիում լույս կընծայվի «Ջազ ինֆո» ամսաթերթը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում լույս կընծայվի «Ջազ ինֆո» ամսաթերթը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջազ ինֆո» ամսաթերթի շնորհանդեսը «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում տեղի է ունեցել մարտի 29-ին Գյումրիի Ջազ ակումբում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախագծի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը`շնորհանդեսին հրավիրված էին ԶԼՄ ներկայացուցիչներ, «Ջազ Ակումբ»-ի մշտական հաճախորդները, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր սիրում ու գնահատում են բարձր արվեստը:

Տեղեկատվական-մշակութային պարբերականի նպատակն է հասարակության առավել լայն շերտերին տեղեկացնել եւ ծանոթացնել ինչպես ջազ երաժշտության, այնպես էլ «հայկական» ջազի յուրահատկություններին, պատմությանը, ժամանակակից դեմքերին, միջոցառումներին և հիմնախնդիրներին: Կազմակերպիչների հավաստմամբ` ամսաթերթի ստեղծումը չի հետապնդում կոմերցիոն դրդապատճառներ, այլ միտված է պրոպագանդելու ջազը Գյումրիում, ինչի պահանջարկը կա:

Ջազը խորհրդային տարիներին մեծ տարածում վայելող երաժշտական ժանրերից մեկն էր, եւ այս առումով ջազի մասին պատմող թերթի հրատարակումը 2013 թ. ԱՊՀմշակութային մայրաքաղաքհռչակված Գյումրիի համար պատահական չէ:

Նախնական տարբերակում երկու էջ եւ 200 օրինակ տպաքանակ ունեցող «Ջազ ինֆո» ամասաթերթը չի վաճառվի կրպակներում, այլ անվճար կտրամադրվի գյումրեցիներին:

«Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում ապրիլի 20-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա ջազմեն Լեւոն Մալխասյանի ղեկավարած «Մալխաս» ջազ բենդի համերգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում