Շոու բիզնես

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի պարը կբեմադրի Շվեդիայի թագավորական թատրոնի հայազգի մենապարողը

5 րոպեի ընթերցում

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի պարը կբեմադրի Շվեդիայի թագավորական թատրոնի հայազգի մենապարողը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող 17-ամյա Վահագն Մարգարյանի պարը կբեմադրի Շվեդիայի թագավորական թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանը, ովՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի որդին է:Բեմադրության առաջին փորձը տեղի ունեցավ մարտի 29-ին Երեւանի Պարարվեստի քոլեջում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շվեդիայից ժամանած անվանի պարողը նշեց, որիրեն շատ է ուրախացրել այն, որ իրեն է վստահվել «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի մասնակցի պարի բեմադրումը:«Շատ ուրախ եմ, որ կարող եմ ինչ-որ բանով օգնել եւ օգտագործել իմ երկար տարիների փորձը»,- ասաց Շվեդիայի թագավորական թատրոնի մենապարողը: Նրա խոսքով` սա իր հայաստանյան առաջին բեմադրությունը չէ, ինքը մինչ այդ բեմադրություն է իրականացրել «Բարեկամություն» պարի անսամբլի համար, ինչպես նաեւ հանդես է եկել դասերով Պարարվեստի քոլեջում:

«Դժվար է լինելու, հեշտ չէ լավ պատրաստված ներկանալը, սակայն մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի լինի լավ մասնակցություն, լավ բեմադրություն եւ լավ երաժշտություն»,- պատմեց պարողը` ավելացնելով, որ իրենք պետք է փորձեն օգտագործել Վահագնի պարայինբոլորկարողությունները:

«Բեմադրության տեւողությունը շատ կարճ է` ընդամենը մեկ ու կես րոպե, ուստի պետք է օգտագործել բոլոր հնարավորությւոնները, որպեսզի մեր մասնակիցը լավ ներկայանա»- նշեց Մեհրաբյանը, ով առաջին փորձից հետո որպես Վահագի ուժեղ կողմ առանձնացրեց զգացմունքայնությունը եւ պարային որոշակի տեխնիկային տիրապետելը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին`արդյոք մեր բեմադրության մեջկլինենազգային տարրեր` Մեհրաբյանը նշեց, որ բեմադրության երաժշտության մեջ հնչելու են դուդուկ, ջութակ, սակայն պարը հնարավորինս ժամանակակից է լինելու:

Շուրջ երեք ժամ տեւողությամբ բեմադրության առաջին փորձից տպավորված էր նաեւ Վահագն Մարգարյանը:«Շատ ուրախ եմ, որ հենց Արսենը` հայ մասնագետ է բեմադրելու իմ պարը: Ես փորձեր կունենամ ամեն օր, անգամ կիրակի օրերին, որպեսզի զգամ, թե ինչ եմ պարում եւ ճիշտ մատուցեմ հանդիսատեսին»,- նշեց Վահագնը` ավելացնելով, որ փորձից ստացած տպավորությունները մեծ են, քանի որ մոդեռն բալետը իր համար նոր ոճ է պարարվեստում:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գապարյանը նշեց, որ բեմադրողի ընտրությունը կանգ է առել Մեհրաբյանի վրա` ելնելով նրա հարուստ պարային ուղուց, ստեղծագործական նվաճումներից եւ ամենակարեւորը` ժամանակակից բալետի գիտելիքներից:

«Մենք խորհրդակցեցինք քոլեջի մասնագետների հետ, ես անձամբ ուսումնասիրեցի դաշտը: Մենք ունենք շատ լավ բեմադրողներ, որոնց, իհարկե, չենք թերագնահատում, սակայն մեզ մոտ զարգացած չէ մոդեռն բալետի դպրոցը, եւ մենք որոշեցինք ռսիկի չդիմել եւ համաձայնության եկանք եւ Հանրային հեռուստաընկերության, եւ պարարվեստի քոլեջի հետ ու փորձեցիք դրսից հրավիրել մարդու, ով գիտի մոդեռն բալետի միտումները»,- պատմեց Գասպարյանը:

Նա տեղեկացրեց, որ համաձայն մրցույթի կանոնադրության` բեմադրությունը կունենա մեկ ու կես րոպե տեւողություն:«Մասնակիցները հանդես կգան նաեւ խմբակային պարով, որը բեմադրվելու է հենց այնտեղի խորեոգրաֆի կողմից»,- նշեց նախագծի պատասխանատուն` ավելացնելով, որ միայն եզրափակիչ անցած պարողներին կսպասվի նաեւ իմպրովիզի փուլը, որտեղ գնահատելի կլինի շուտ կողմնորոշվելու ունակությունը եւ տարբեր ոճերում հանդես գալու կարողությունը:

Բեմադրության երաժշտությունը հեղինակել է Արսեն Մեհրաբյանի գործընկերը, այն կներկայացվի հանրության դատին առաջիկայում:Հայաստանն իր եվրատեսիլյան կենսագրության մեջ առաջին անգամ է մասնակցում «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ին: Միջազգային այս հեղինակավոր մրցույթը առաջին անգամ անցկացվել է 1985 թվականին Իտալիայում: Այն անցկացվել է երկու տարին մեկ: Իսպանիան ամենից շատն է հաղթել մրցույթում, իսկ Շվեդիան, Բելգիան, Շվեյցիարիան հաղթել են երկուական անգամ: Մրցույթը տեղի կունենա Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում