Տնտեսություն

«Կովկաս շինարարություն եւ վերանորոգում Expo»-ին առաջին անգամ մասնակցեցին բանկային ընկերությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովկաս շինարարություն եւ վերանորոգում Expo-2013» տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը բացվեց մարտի 29-ին Երեւանում: Արդեն ավանդական դարձած ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը ամենախոշորն է Հայաստանում, որը մեծ խթան է մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաեւ շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում:

Ցուցահանդեսին մասնակցում են շուրջ վաթսուն ընկերություններ Հայաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից եւ Ռուսաստանից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ նման ցուցահանդեսները հնարավորություն են տալիս հանրությանը ծանոթանալ գործարար աշխարհներին, ծանոթանալ նոր հնարավորություններին, ոլորտի նոր արտադրանքին, ինչպես նաեւ նոր գործընկերներ գտնել եւ շուկաներ ձեւավորել:

ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդգծեց, որ ոլորտի ձեռնարկությունները հավակնում են շուկայում որակյալ ծառայություններ մատուցել եւ հավատում են, որ այս ոլորտը զարգացման տեմպեր ձեռք կբերի: «Շնորհակալություն այդ հավատի համար»,- ասաց նա:

Այս տարի ցուցահանդեսին առաջին անգամ ներկայանում են նաեւ բանկային ընկերությունները, որոնք մասնակցելով ցուցահանդեսին` ներկայացնում են հիփոթեքային, բնակարանների վերանորոգման վարկավորման եւ այլ ծառայություններ:

Ցուցահանդեսին ներկայացված էին շինարարական տեխնոլոգիաներ, տրանսպորտային միջոցներ, փայտե եւ մետաղյա հավաքածուներ, էներգո-ջերմա-ջրամատակարարման համակարգեր, կերամիկա եւ քար, ծածկեր եւ մեկուսիչներ, դռներ եւ պատուհաններ, կահույք եւ աքսեսուարներ, ինտերիերի եւ էքստերիերի դիզայն:

Մարտի 29-ին բացված ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 31-ը: Ցուցահանդեսի պաշտոնական աջակիցներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը, հայաստանբի շինարարների միությունը, ճարտարապետների եւ դիզայներների միությունները:

Հայերեն

Հայաստանի ԱԳ նախարարը մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում

Քանի դեռ Ադրբեջանի հետ չենք հանգել վերջնական խաղաղության, էսկալացիայի վտանգը կա․ Արարատ Միրզոյան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից շուրջ 40 մարդ է զոհվել, որոնց թվում՝ 4 լրագրող

ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու գործընթացում առկա խնդիրները

ՄԱԿ-ում հետևում են ՌԴ-ի և Ուկրաինայի  բանակցություններին և պատրաստ են աջակցելու հաշտության գործընթացին

Ծաղկաձորում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ-ի սեփականության իրավունքը. Գլխավոր դատախազություն

Քրեակատարողական ծառայության պետը հանդիպել է ցմահ դատապարտյալներին

Չինաստանը կպաշտպանի իր ուսանողների և գիտնականների իրավունքները, եթե ԱՄՆ-ում նրանց վիզաները չեղարկվեն

ԱՄՆ մաքսային և սահմանապահ խումբը դեռ չի ժամանել Հայաստան․ Միրզոյան