Քանի դեռ Ադրբեջանի հետ չենք հանգել վերջնական խաղաղության, էսկալացիայի վտանգը կա․ Արարատ Միրզոյան
1 րոպեի ընթերցում

Քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը չեն հանգել վերջնական խաղաղության, գոյություն ունի էսկալացիայի վտանգ ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացին և երկու երկրների սահմաններին տիրող իրավիճակին։
«Քանի դեռ չունենք ինստիտուցիոնալացված խաղաղություն, էսկալացիայի վտանգն անընդհատ էլ կա։ Ընդհանուր առմամբ, քանի դեռ Ադրբեջանի հետ չենք հանգել վերջնական խաղաղության, էսկալացիայի վտանգը կա»,-նշել է Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի հետ սահմանին հրադադարի խախտումներին՝ Միրզոյանը հիշեցրել է հրադադարի խախտումները հետաքննող խմբի ստեղծման մասին Բաքվին արված առաջարկների մասին, որոնք այդ երկրի կողմից շարունակում են անարձագանք մնալ։