Շոու բիզնես

Սիրուշոյի եւ «Դորիանս»-ի համերգի ետնաբեմում հայտնվելու համար երկրպագուները կմրցեն ֆեյսբուքում

1 րոպեի ընթերցում

Սիրուշոյի եւ «Դորիանս»-ի համերգի ետնաբեմում հայտնվելու համար երկրպագուները կմրցեն ֆեյսբուքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոյի եւ «Դորիանս» ռոք խմբիապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումկայանալիք համերգը երկրպագուներից 2-ի համար բացառիկ հնարավորություն կլինի հանդիպել սիրած կատարողներին ետնաբեմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում` Deem communications ընկերության PR մենեջեր Տաթեւկ Ավետիսյանը նշեց, որ ետնաբեմում հայտնվելու ընկերության ֆեսյբուքյան էջում «Դորիասնս» խմբի եւ Սիրուշոյի պաստառի տակ մեկնաբանություններում երկրպագուն պետք է գրի, թե ինչու է իր կարծիքով ինքն այն լավագույն երկրպագուն, ով պետք է հայտնվի համերգի ետնաբեմում:

Առավելագույն քանակությամբ «Like»-եր հավաքած մասնակիցը կորոշվի մինչեւ ապրիլի 4-ի ժամը 18:00-ը:

«Միասին մեկ բեմում» խորագրով համերգային ծրագրում համադրվելու են ռոք եւ փոփ ոճերի, ինչպես նաեւ ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը կուղեկցվի պարային եւ լուսային շոու ծրագրով: Սիրուշոյի եւ «Դորիանս»-ի կատարմամբ համերգի ընթացքում կհնչեն նաեւ համատեղ ստեղծագործոթյուններ:

Համերգի տոմսերը մարտի 20-ից վաճառվում են Երեւանի բոլոր տոմսարկղերում: Տոմսերի արժեքը տատանվում է 3000- 30 000 դրամի միջակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում