ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին ընդառաջ միջազգային մրցույթի հիմնական լուսաբանող Esctoday.comկայքը մասնակից երկների կատարողների շարքում առաջինն առանձնացրել է Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբին ու հարցազրույց ունեցել երաժիշտների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Դորիանս»-ը խոսել է «Եվրատեսիլ 2013»-ին մասնակցելու որոշման, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Թոնի Այոմիի հետ համագործակցության և մրցույթից ունեցած ակնակալիքների մասին:
Կայքն անդրադարձել է խմբի մասնակցությանը «Եվրատեսիլ 2009»-ի հայկական նախընտրական փուլին, որի ժամանակ «Դորիանսը»բարձր վարկանիշ ապահովեց իր և հայկականռոքի համար, ապա հարց ուղղել, թեինչպես որոշվեց մասնակցել 2013-ի մրցույթին:«2009 թ-ին մենք գիտեինք, որ չենք ընտրվելու, քանզի նոր խումբ էինք, և հայ հանդիսատեսը մեզ դեռ չէր ճանաչում: Դա եղել է մեր նախկին մենեջերի գաղափարը և նպատակն էր, որ հանդիսատեսը ծանոթանա մեր խմբին: Իսկ այս տարի Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն առաջարկեց Հայաստանը ներկայացնել մրցույթում և մենք սիրով համաձայնեցինք: Իհարկե, մեզ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ»-ում: Այն մեզ համար պարզապես երգի մրցույթ չէ, այլ մեծ տոնակատարություն, որի ժամանակ տարբեր երկրների ներկայացուցիչներ հնարավորություն ունեն հանդիպել միմյանց, ներկայացնել իրենց մշակույթը և պարզապես ուրախանալ»,- մեկնաբանել է «Դորիանս»-ը:
Երաժիշտները նշել են, որ «Եվրատեսիլ 2013»-ումիրենց մասնակցության նպատակը հաղթելը կամ պարտվելը չէ. «Որպես արտիստներ` մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի չհիասթափեցնենք մեզ երկրպագողներին»:
Անդրադարձել են նաև բրիտանական «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմիիմասնակցությանը: «Դորիանս»-ը պատասխանել է, որ նախաձեռնությունը եղել է իրենց մենեջերինը, ով էլ խնդրել է Այոմիին գրել Հայաստանը ներկայացնող երգի երաժշտությունը: «Մենք անչափ հուզված էինք, քանզի «Black Sabbath»-ը մեծ ազդեցություն է ունեցել մեր ընտրած երաժշտական ուղու վրա: Համագործակցությունը լեգենդար Թոնի Այոմիի հետ իսկապես մեծագույն պատիվ է մեզ համար»:
Կայքը նաև խնդրել է մեկնաբանել երգի` «Ո՞վ է մարդը, ո՞վ Աստված» տողերըպատասխանել այն հարցին, թե վերջապես ո՞վ կփրկի «միայնակ մոլորակը»:«Այսպես ասենք, Lonely planet-ը միայն Երկիր մոլորակի մասին չէ, այլ մեր բոլորի: Մեր պատկերացմամբ` յուրաքանչյուրնիր ներսում ունի իր միայնակ մոլորակը: Եվ եթե այդպես է, ապա մենք ցանկանում ենք ապրել ավելի լավ աշխարհում, և մեզնից յուրաքանչյուրը պետք է իր օրինակով աշխարհն ավելի լավը դարձնի: Մեր երգը կարևոր ուղերձ ունի, հուսով ենք այն կհասնի և կհուզի հանդիստեսին»,- մեկնաբանել է խումբը:
«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կկայանաՇվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-18-ը:escrating-ի վարկանիշային ցուցակում «Դորիանս» խումբը «Lonley planet» երգով երրորդ հորիզոնականում է: Աղյուսակը կազմվում է՝ հաշվի առնելով «Եվրատեսիլ»-ի youtube-ի պաշտոնական էջում տեղադրված տեսահոլովակների դիտումները:Առաջին տեղում Մոնտենեգրոն է, երկրորդում՝ Դանիան: