Շոու բիզնես

Ջազմեն Տիգրան Համասյանի մասնակցությամբ նորվեգական ֆիլմի սաունդրթեք է ձայնագրվել

1 րոպեի ընթերցում

Ջազմեն Տիգրան Համասյանի մասնակցությամբ նորվեգական ֆիլմի սաունդրթեք է ձայնագրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանն իր ուժերն է փորձել ֆիլմի երաժշտություն ոլորտում: Նորվեգացի ռեժիսոր Տրոուն Լիանը ֆիլմ է նկարահանել նորվեգացի գրող Կնուտ Համսունի` 19-րդ դարի վերջի հայտնի «Վիկտորիա» սիրավեպի հիման վրա: Ինչպես հաղոդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով armenianjazz.am-ը, ձայնագրությանը մասնակցել են նորվեգացի երաժիշտներ Յան Բենգը, Էրիկ Հոնորեն (սինթեզատոր), Էրվե Հենդրիկսոնը (փողային եւ վոկալ), Ռոբերտ Յուրենդալը (կիթառ) եւ Տիգրան Համասյանը: Ջազ երաժիշտները նվագում են Բրատիսլավիայի սիմֆոնիկ նվագախմբի (Bratislava Symphony Orchestra) հետ: Դիրիժորն է Դեւիդ Հերնանդոն: Ստեղծագործությունների մեծ մասի հեղինակը Յանգ Բենգն է:

Երաժտությունը նաեւ թողարկվել է առանձին ձայնասկավառակով 2013 թվականի մարտի 1-ին` Jazzland Recordings պիտակի ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում