Կարծիքներ

Հայաստանում գործող քաղաքական ուժերից ոչ մեկը լուրջ ընդդիմություն դառնալ չի կարող. Ալեքսանդր Իսկանդարյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում գործող քաղաքական ուժերից ոչ մեկը լուրջ ընդդիմություն դառնալ չի կարող. Ալեքսանդր Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում մինչեւ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը քաղաքական առումով ոչինչ չի փոխվի: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` անհնար է, որ բոլորն ընդունեն ընտրությունների արդյունքները:

Իսկանդարյանը նշեց, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ ինչ-որ մեկը գա ու համոզի նրան փոխել որոշումը: «Րաֆֆի Հովհաննիսյանը բավական լավ է աշխատել նախընտրական ժամանակահատվածում, եւ նման սոցիալական դժգոհությունը սպասելի էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Քաղաքագետն ասաց, որ այսօր Հայաստանում գործող քաղաքական ուժերից եւ ոչ մեկը լրջագույն ընդդիմություն կազմել չի կարող: «Մինչ ընտրությունները լուրջ ընդդիմություն չձեւավորվեց: Լուրջ ընդդիմություն ունենալու համար անհրաժեշտ է տարիների աշխատանք»,- ասաց նա:

Անդրադառնալով Երեւանում առաջիկա ավագանու ընտրություններին` քաղաքագետը նշեց, որեթե իշանությունները գնան զիջումների, ապա դա կլինի միայն բարի կամքի դրսևորում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում