Շոու բիզնես

Սերժ Թանգյանն իր նոր երգը նվիրել է Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանգյանն իր նոր երգը նվիրել է Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին

ԵՐԵՎԱՆ, 26ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք-երգիչ, պոետ և երգահան Սերժ Թանգյանը դաշնակահար Տիգրան Համասյանի նվագակցությամբ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Սերժ Թանգյանի պաշտոնական կայքը, երգը կթողարկվի ամռանը` Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակում:«Ցանկանում եմ երգը նվիրել Հայաստանում բոլոր նրանց, ովքեր պայքարում են դրական փոփոխությունների համար», - ասել է Սերժ Թանգյանը:

Համատեղ ջանքերով ստեղծված Jazz-iz-Christ ալբոմը բաղկացած է 13 երգերից, որոնք կրում են էլեկտրոնային երաժշտության, ավանդական ջազի էլեմտներ, նաև` ոչ ավանդական ջազային տարրեր: Սերժ Թանգյանի հետ համատեղ ալբոմի վրա աշխատել են տաղանդավոր դաշնակահար Տիգրան Համասյանը, շեփորահար Թոմ Դափրին (Prometheus Bound band), ֆլեյտահար Վալերի Տոլստովը, ջութակահար և դերասան Դավիթ Ափլայը և այլ հրավիրված երաժիշտներ: Ալբոմը հիմնականում գործիքային կատարումներ է պարունակում և 3 երգ` Սերժ Թանգյանի վոկալ կատարմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում