«Ժառանգություն»-ն ավագանու ընտրություններին իր ընտրազանգվածի նվիրվածությունը ստուգելու փորձություն կանցնի. Ալեքսանդր Մարկարով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահական ընտրություններին 37 տոկոս քվե ստացած «Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին իր ընտրազանգվածի նվիրվածությունը ստուգելու փորձություն կանցնի: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` ընդդիմադիր դաշտում դասավորվածության փոփոխություններ են հնարավոր, քանի որ «Ժառանգություն» կուսակցության ստացած 37 տոկոս ձայները ամբողջությամբ նրան չեն պատկանում: ««Ժառանգություն» կուսակցության համար խնդիր է կապիտալացնել իրեն ընտրած զանգվածի գոնե մեծ մասի ձայները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մարկարովը:

Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու շարժառիթների մասին հարցին քաղաքագետը հարցով պատասխանեց: «Իսկ ինչով դուք կբացատրեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ հետագայում մանդատը վայր դրել»,- ասաց նա:

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավորություններին՝ քաղաքագետը նշեց, որ դրանք կարող են նվազել, քանի որ կուսակցությունն ավելի քիչ ակտիվություն է ցուցաբերել վերջին ամիսներին:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանում 2012-ի մայիսին անցկացված խորհրդարանական եւ 2013-ի փետրվարի նախագահական ընտրությունների ցիկլը ավագանու ընտրություններով մոտենում է ավարտին: Նրա կարծիքով` նախագահական ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերը կորցրել են ժողովրդի հետ շփվելու հնարավորությունը եւ հետագայում ստիպված կլինեն ավելի ցածր վարկանիշային գոտուց սկսել: Իսկ ընտրություններին չմասնակցելըՄարկարովըոչ բանական քայլ դիտարկեց:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: Մարտի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց մասնակցության ցուցակները ներկայացրել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Առաքելություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին