Doing Business. Կին գործարարն իր հաջողության գրավականն է համարում աշխատանքի որակը

5 րոպեի ընթերցում

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին «Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը վերականգնողական խնամքի, պիլինգի, դաջվածքների, հատուկ մերսումների եւ այլ ծառայություններ մատուցող կենտրոն հիմնածՀամասփյուռ Հակոբյանն է, ով սկսնակներին խորհուրդ է տալիս չվախենալ բարդություններից եւ ցրել բոլոր մտավախությունները:

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համասփյուռ Հակոբյանը 39 տարեկան է: Նա 6 տարի առաջ իր հիմնական մասնագիտությանը` գինեկոլոգիային, զուգահեռ սկսել է զբաղվել նաև էսթետիկ և վերականգնողական բժշկությամբ: Սկզբում վերապատրաստում է անցել Ռուսաստանում, այնուհետև` Ֆրանսիայում: Սեփական միջոցներով ձեռք բերելով առաջին սարքավորումը` նա հիմնել է իր կենտրոնը: Սկսել է մարմնի խնամքից: Սակայն այսօր Համասփյուռն առաջարկում է բազմաթիվ ծառայություններ` դեմքի և մարմնի խնամք, նիհարեցում, մաշկի կոսմետոլոգիական խնամք, հետավիրաբուժական վերականգնողական խնամք, պիլինգ, դաջվածքներ, հատուկ մերսումներ, մարմնի փաթաթումներ տարբեր նյութերով: Այն ամենը` ինչն անհրաժեշտ է ժամանակակից կնոջը` բարետես և առողջ լինելու համար:

Համասփյուռ Հակոբյանն ամուսնացած է, ունի դուստր և որդի: Գործը սկսելու սկզբնական ժամանակահատվածում գինեկոլոգիայով զբաղվելը չի թողել. աշխատել է զուգահեռ: Սակայն պատվերներ ավելանալուն և պահանջարկի մեծանալու հետ մեկտեղ, ինքնաբերաբար անցում է կատարել դեպի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժություն: «Յուրաքանչյուր հաճախորդի կարիքները գնահատում ենք անհատական մոտեցմամբ և խնդիրները բացահայտելու հետո նոր որոշում` ինչ պետք է արվի»,-վստահեցնում է Հակոբյանը:

Նոր սարքավորումների շնորհիվ Նաիրի բժշկական կենտրոնում գործող Համասփյուռ Հակոբյանի «Մարտիմեր բյութի» կենտրոնի մասնագետները կարողանում են ֆոտոէպիլյացիա կատարել նաև այն դեպքում, եթե հաճախորդն ունի արևայրուք. «Տարբեր ֆոտոցուցիչները հասկանում են մաշկի տիպը և ըստ դրա կատարում գործողություննեը, որպեսզի մաշկի այրվածքներ չլինեն»,- պարզաբանում է Հակոբյանը:Այրվածքներից խոսելիս Հակոբյանը նշեց նաև, որ կարողանում են բուժել նաև երեխաներին, երբ նրանք ունենում են տարբեր այրվածքներից առաջացած սպիեր: Ամենափոքր հաճախորդը եղել է մեկուկեսամյա մի երեխա:

Հաջողության գրավականը համարում է իրենց աշխատանքի որակը: Արդեն ունեն տարիներ շարունակ միայն իրենց մոտ այցելող հաճախորդներ: Հենց նրանք էլ նպաստել են կենտրոնի հեղինակության բարձրացմանը: Այդ պատճառով էլ մինչև հիմա Համասփյուռն իր հաճախորդներին գրավելու համար գովազդային արշավներ չի իրականացրել, ասում է` մեկը մյուսին ասելով ավելացել են հաճախորդները և գնալով ավելանում են: Սակայն այսօր, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, նա որոշել է ստեղծել իր կենտրոնի կայքը: Այդ գործում նրան աջակցում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը:

Բոլոր սկսնակների նման Համասփյուռ Հակոբյանը նույնպես ունեցել է գործին առնչվող բավական լուրջ բարդություններ: «Երբ 2008 թ. մենք նոր էինք սկսում սրսկումները, այստեղ գրեթե ոչ ոք դրան ծանոթ չէր և նույնիսկ շատերը լսել չէին ուզում դրա մասին: Դա օտար էր թվում բոլորի համար: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ոչ միայն սրսկումները, այլև մեր մյուս մեթոդները լայն տարածում ստացան»,- հիշում է Հակոբյանը:

Կար նաև այլ խնդիր: Ծառայությունների գինը սկզբում մտավախություն է առաջացրել, որ հաճախորդները քիչ կլինեն: Սակայն այդ խնդիրը նույնպես հաղթահարվել է, այսօր նույնիսկ նվազել է որոշ ծառայությունների գինը: Բարձր գնի վտանգը հաղթահարել են` համապատասխան որակն ապահովելով: Համասփյուռ Հակոբյանն ասում է, որ գնի նվազեցման մի պատճառն էլ մրցակցությունն է: Ինքը մրցակցությունից չի վախենում: Հակառակը` կարծում է, որ դա նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը և մատչելիությանը: Նա հետևում է «Հաճախորդի ցանկությունն օրենք է» սկզբունքին, սակայն երբեմն այդ սկզբունքը ճիշտ չէ: Եթե բժշկական տեսակետից հաճախորդի ցանկությունը վտանգավոր է, Հակոբյանի խոսքով` իրենք բացատրում են հաճախորդին և ուղղորդում ճիշտ ուղղությամբ:

Գործը սկսելուց առաջ բազմաթիվ կասկածներ և մտավախություններ է ունեցել: Սակայն հաղթահարել և սկսել է աշխատել: «Հնարավոր չէ առանց խոչընդոտների, առանց բարդությունների առաջացման որևէ գործ սկսել, պետք է այդ ներքին մտավախությունները ցրել և սկսել գործը»,- սկսնակներին խորհուրդ է տալիս Համասփյուռ Հակոբյանը:

Կենտրոնում այսօր աշխատում է 3 մասնագետ` Համասփյուռ Հակոբյանը, Մանե Մկրտչյանը, ով մատուցում է դեմքի խնամքի ծառայություններ և Նաիրա Մալխասյանը, ում ոլորտը մարմնի խնամքն է:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Հայերեն English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ