Աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան երեւանյան մենահամերգով ներկայացավ հայ հանդիսատեսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարայի առաջին մենահամերգը Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում տեղի ունեցավ մարտի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Շատ ուրախ եմ գտնվել իմ ընտանիքի ծննդավայրում: Սա իմ առաջին համերգն է այստեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Սեգարան` հանդիսատեսին ողջունելով հայերեն «բարի երեկո»-ով:

Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, ֆրանսիական մշակույթի երկրպագուներ:

Հայ հանդիսատեսին անտարբեր չթողեց երգչուհու նուրբ հուզական ձայնը: Համերգի ընթացքում հնչեցին երգեր Սեգարայի հին ու նոր երգացանկից: Սեգարան «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Գրիգոր Կոկչյանի հետ կատարեց «Vivo Per Lei» երգը:

Հանրահայտ երգչուհու համերգն անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո` ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:Համերգի բացառիկ հովանավորն է «Արարատ» կոնյակի գործարանը, կազմակերպիչը` Stage promo ընկերությունը:

Սեգարան ծնվել է 1971 թվականին Ֆրանսիայում: Նրա մայրը ազգությամբ հայ է: 1997 թվականին Սեգարան մարմնավորել է Էսմերալդայի դերը «Նոտերդամ Դե Պարի» մյուզիքլում: Մասնակցությունն այս մյուզիքլում խթան է հանդիսացել երգչուհու ստեղծագործական հետագա գործունեության համար: Ապա նրան հրավիրում են ձայնագրել հանրահայտ Anastasia մուլտֆիլմի «Loin du froid de decembre» երգը:

1999 թ-ին նա ստիպված է լինում լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորստի պատճառով: Նրա` Au nom d'une femme, Il y a trop de gens qui t'aiment երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Բելգիայի եւ Շվեցիարիայի երաժշտական հիթ-շքերթները: Youtube-ում 2011 թ. տեղադրվել է նրա կատարմամբ «Դլե յաման» հայկական հանրահայտ երգը: Հենց դրանով էլ հանրահռչակ երգչուհին ամփոփեց հայ հանդիսատեսի հետ հանդիպումը:

Սեգարան Հայաստանում կանցկացնի երկու օր, որի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Երգչուհին Երեւանիցկմեկնիմարտի 20-ի երեկոյան:

Հայերեն English

Ամերիկացի կինը ձերբակալվել է Facebook-ում մարդու ոսկորներ, գանգեր և կողոսկրեր վաճառելու համար

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դատավորից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 90 մլն դրամ

Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն

ՀՀ վարչապետն ու Լիտվայի ՆԳ նախարարը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի փոխարտգործնախարար

Իտալիան կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների հաջորդ փուլը․ Իտալիայի ԱԳ նախարար

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, կամայականորեն բանտարկվածները պետք է ազատ արձակվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Իսրայելը 9 պաղեստինցի պատանդների ազատ է արձակել

ՀՀ կառավարությունը ֆինանսավորելու է Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորման երկու ծրագրային հայտ

ԱՄՆ-ի դեմ Ճապոնիայի պատասխան մաքսատուրքերը չեն բխի Տոկիոյի շահերից. Շիգերու Իշիբա