ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանը Հոլիվուդի 26-ամյա գերաստղ Լինդսի Լոհանին դատապարտել է նարկոլոգիական կլինիկայում 1,5 տարվա հարկադիր բուժման: Այդ ընթացքում նրան կարգելվի լքել բժշկական հաստատության տարածքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Լոհանին նաեւ մեկամսյա ուղղիչ աշխատանքներ է նշանակվել եւ 3 ամսյա բուժում վերականգնողական կենտրոնում: Դերասանուհին համաձայնվել է համագործակցել հետաքննության հետ, ընդունել է հարբած վիճակում մեքենա վարելու մեղքը՝ այդ կերպ խուսափելով 245-օրյա բանտարկությունից:
Նախկինում ամերիկացի դերասանուհին պատասխանատվության էր ենթարկվել 2500 դոլար արժողությամբ թանկարժեք մետաղների գողության, գիշերային ակումբներում անկարգությունների, հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար: