Արամ Սարգսյանը կոչ է անում իշխանությանն ԵԱՀԿ շրջանակում ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի նախկին նախագահի խոստովանությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է նոտա ուղարկի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի` Խոջալուի մասին հարցազրույցի ժամանակ արված խոստովանությունների ներառմամբ: Մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին առաջին քարտուղար, Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը:«Սա լավագույն հնարավորությունն է միջազգային հանրությանը Ադրբեջանի իրական դեմքը ցույց տալու համար, որովհետեւ առաջին նախագահի եւ Ալիեւի գործողություններն իրարից չեն տարբերվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը: Բանախոսն այդ հարցում ակնկալում է ՀՀ արտգործնախարարության ակտիվ քայլերը` Մութալիբովի բացահայտումների օգտագործմամբ:

«Ադրբեջանի քաղաքականությունը եղել է, կա եւ մնալու է այդպիսին: Մենք իրավունք չունենք հավատալու ադրբեջանցիների ամենագեղեցիկ խոսքերին»,- ասաց նա:

Դեմկուսի ղեկավարը նշեց, որ Հայաստանը պարտավոր է միջազգային հանրությանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` օրիանական ճանապարհով ձեւավորվելու հանգամանքը: «Պետք է ներկայացնել իրավական փաստարկներ, որով հաստատվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է եկել Ադրբեջանի կազմից օրինական ճանապարհով»,- ավելացրեց նա:

Մոսկվայում վտարանդիության մեջ գտնվող Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, ում նախագահության շրջանում էր տեղի ունեցել այդ ողբերգությունը, 1992 թ-ի ապրիլի սկզբին չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում ադրբեջանական ընդդիմությանը մեղադրել է իշխանությունը զավթելու նպատակով Աղդամի մատույցներում սեփական ժողովրդի նկատմամբ սպանդ իրականացնելու մեջ («Նեզավիսիմայա գազետա», 02.04.1992 թ.):Նա խոստովանել է, որ «Օղակ» գործողությունը ինքն է պարտադրել Միխայիլ Գորբաչովին եւ վերահաստատել է Խոջալուի դեպքերի կազմակերպման հարցում ադրբեջանցիների դերակատարությունը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին