«Դորիանս»-ի Lonley planet երգի տեսահոլովակը պատրաստ է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի Lonley planet երգի վերջնական տարբերակը եւ տեսահոլովակը մարտի 18-ին հանձնվեցին հանրության դատին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթին մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները պետք է ներկայացնեին երգի վերջնական տարբերակը Եվրոպական հեռարձակողների միություն մարտի 18-ին:

Lonley planet երգի տեսահոլովակի հեղինակը նաեւ խոսքերի համահեղինակ Վարդան Զադոյանն է:Երգի երաժշտությունը գրել է Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին եւ համահեղինակել է «Դորիասն» խումբը:Մինչ մարտի 18-ը մասնակից երկրները իրավունք ունեին իրականացնել երգի վերջնական ձայնագրումը եւ փոփոխել երգը` նորովի գործիքավորելով այն:

«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում:«Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա2-րդկիսաեզրափակչում մայիսի 16-ին:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը մեկնել է Շվեդիա, որտեղ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվելու են մրցույթի անցկացման հետ կապված բոլոր մանրամասները, ներկայացվելու է օրակարգը:

Հայերեն English Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres