Շոու բիզնես

Սուրեն Առուստամյանը էրիկ Քլեփթոնի հայտարարած մրցույթում հավատում էր իր հաղթանակին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Առուստամյանը էրիկ Քլեփթոնի հայտարարած մրցույթում հավատում էր իր հաղթանակին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Նոր ալիք 2012»-ում ներկայացրած Սուրեն Առուստամյանը հաղթել է Էրիկ Քլեփթոնի հայտարարած կիթառահարների մրցույթում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Առուստամյանը նշեց, որ հավատում էր իր հաղթանակին:«Մրցույթում բոլոր մասնակիցները կատարել են Քլեփթոնի Cocaine երգը, քանի որ մրցույթը հենց նվիրված է այս ստեղծագործության 35-ամյակին»,- նշեց Առուստամյանը: Յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայացներ հանրահայտ երգի իր մշակումը: Մրցույթի երկու հաղթողներից մեկին որոշում էր Universal Music Enterprises ընկերության ժյուրին, մյուսին` քվեարկողների արդյունքները:

Համաձայն քվեարկության արդյունքների` Առուստամյանը հաղթել է մրցույթը: Մրցույթի ժյուրիի քվեարկությամբ ընտրված հաղթողը արժանանալու է 2500 դոլար արժողությամբ Fender ապրանքանիշի կիթառի, հնարավորություն կընձեռվի տեղադրել իր կատարումը Քլեփթոնի ֆեյսբուքյան պաշտոնական կայքում, ինչպես նաեւ կտրվի բրիտանացի հանրահայտ ռոք երաժշտի Slowhand սկավառակի վինիլային տարբերակը: Քվեարկության արդյունքում հաղթող մասնակիցը` Առուստամյանը, կարժանանա նույն մրցանակին` բացառությամբ շքեղ կիթառի:

Cocaine երգի 35-ամյակի առթիվ անցկացվող մրցույթի շրջանակում աշխարհի տարբեր անկյուններից կիթառահարները ուղարկել են տեսանյութ, որտեղ ներկայացված է հոբելյանական ստեղծագործությունն իրենց մշակմամբ: Այնուհետեւ, բոլոր ստեղծագործություններն ամբողջանում են մեկ նվագախմբային տարբերակում, որը առաջիկայում կներկայացվի Քլեփթոնի պաշտոնական կայքում եւ սոցիալական ցանցերում:

Սուրեն Առուստամյանը ներկայացրել է Հայաստանը երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2012» միջազգային մրցույթում, որի ընթացքում կատարել էրԷրիք Քլեփթոնի Change The World երգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում