ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան ոտքի վիրահատությունից հետո աշխարհին ցնցել է իր նոր փոխադրամիջոցով: Նրա համար ստեղծվել է անդամալույծի ոսկե սայլակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, սայլակը պատրաստվել է հայտնի Mordekai ընկերության հատուկ պատվերով: Անիվի շրջանակները եւ ձողերը ծածկված են 24 կարատ ոսկով, իսկ սայլակը պատրաստված է կաշվից:
Դիզայներ Կոն Բորոչեւը նշել է, որ առանձնահատուկ սայլակ է ստեղծել ժամանակակից երաժշտության թագուհու համար: Մասնագետների կարծիքով` մտահղացումը լիովին իրականացել է, եւ Լեդի Գագան դրա մեջ կարող է հանգիստ նստել իր շքեղ հագուստներով:
Լեդի Գագայի ոտքի վիրահատությունից հետո անհրաժեշտ է վեց ամիս հետվիրահատական վերականգման համար: