Շոու բիզնես

Սիրուշոն պատրաստվում է թողարկել «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածու

2 րոպեի ընթերցում

Սիրուշոն պատրաստվում է թողարկել  «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածու

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրուշոն կթողարկի «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով երգչուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջում մարտի 11-ին կատարված գրառումը, երբ երգչուհին սկսել է աշխատել «ՊռեԳոմեշ» երգի տեսահոլովակի հագուստների վրա, միաժամանակ մեկ այլ խնդիր է դրել իր առջեւ` «ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է «քայլել» ժամանակակից նորաձեւության հետ»:

«Հայ աղջիկներն օրեցօր գեղեցկանում են, ձգտում են մոտ լինել համաշխարհային միտումներին: Իմ ցանկությունն այն էր, որ միջազգային նորաձևությանը համապատասխան լինելով հանդերձ` նրանք լինեն ինքնատիպ և յուրահատուկ, ունենան իրենց խոսքն ու ասելիքը այսօրվա նորաձևությանը: Ըստ իս` դա լավագույն ձևով կարելի է անել` օգտվելով ազգային հագուստի էլեմենտներից, որոնք աստիճանաբար մոռացության են մատնվում»,- նշել է Սիրուշոն: «Աշխատանքս իզուր չէր, քանի որ «ՊռեԳոմեշ»-ից հետո սկսել է նկատվել ազգային զարդերի ու զարդանախշերի հանդեպ ավելի մեծ ուշադրություն:Այս գաղափարին ընդառաջ գնալով, որոշեցինք ստեղծել մի քանի պարագաներից բաղկացած «ՊռեԳոմեշ» փոքրիկ հավաքածու, որում ընդգրկված կլինեն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ:

Ուզում եմ նշել, որ հատուկ ընտրել ենք այն պարագաները, որոնք մոռացված են և որևէ խանութում այսօր հնարավոր չէ գտնել:Հավաքածուի առաջին նմուշները հնարավոր կլինի ձեռք բերել մոտ օրերս»,- հավելել է երգչուհին:

Երգչուհին հանրության ուշադրությանն է ներկայացրել իր նոր «ՊռեԳոմեշ» անվանումով երգը 2012 թվականի վերջին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում