Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Գեորգի Տեր-Ղազարյանցին ծննդյան տարեդարձի առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել խորհրդային պետական գործիչ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանցի ծննդյան տարեդարձի հետ կապված` լավագույն բարեմաղթանքներ հղելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգարժան Գեորգի Արտաշեսի,
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները հոբելյանի արթիվ եւ լավագույն բարեմաղթանքները: Մենք հպարտանում ենք Ձեր սերնդով՝ հերոսների եւ հաղթողների սերնդով, որոնք պատվով են անցել Հայրենական Մեծ պատերազմի ծանրագույն փորձությունների միջով: Ձեզնից յուրաքանչյուրն իր հիրավի անգին ներդրումն է ունեցել ընդհանուր Հաղթանակի գործում: Այդ անօրինակ սխրանքը կապրի դարեր եւ միշտ կմնա որպես հայրենասիրության, բարոյականության եւ պարտքին հավատարիմ լինելու չափանիշ: Ձեզ` ամուր առողջություն, բարգավաճում, ամենալավն ու բարին»:
Գեորգի Տեր-Ղազարյանցը ծնվել է 1923 թվականին Բաքվում: Ղազարյանցը պետական բարձր պաշտոններ է զբաղեցրել Խորհրդային Հայաստանում, եղել է ԽՍՀՄ դեսպան Զիմբաբվեում, Սենեգալում, Գամբիայում: Արժանացել է պետական մի շարք պարգեւների: