ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես Էլ» ( Me Too) կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այն նկարահանվել է 2012 թվականի մարտին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմի պատումը զարգանում է հոգեբուժարանում, առանցքում ուժեղ եւ միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը եւ Նազենի Հովհաննիսյանը:
«Ես էլ»-ը Լիլիթ Մովսիսյանի եւ «TAO production»-ի առաջին համատեղ ֆիլմն է: 2012 թվականին Նյու Յորքում կայացած «Սիրակուզի» միջազգային կինոփառատոնում ֆիլմը արժանացել է մի քանի մրցանակների: Me Too ֆիլմի ռեժիսորը Լիլիթ Մովսիսյանն է, պրոդյուսերը` Տաթեւիկ Մանուկյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է: Լիլիթ Մովսիսյանը հայտնի է հանդիսատեսին «Մոխրաման» տրագիկոմեդիայից: