Շոու բիզնես

Black Sabbath խմբի կիթառահար Թոմի Այոմին «Եվարտեսիլ 2013»-ում Lonely planet երգի հաղթանակը չի բացառում

3 րոպեի ընթերցում

Black Sabbath խմբի կիթառահար Թոմի Այոմին «Եվարտեսիլ 2013»-ում Lonely planet երգի հաղթանակը չի բացառում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանի համար Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմիի համահեղինակությամբ գրված Lonely planet երգից երաժշտի սպասումները բավականին մեծ են: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով բրիտանական Birmingham Mail-ը, Այոմին մարտի 10-ին պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ երբեւէ չէր մտածի, որ «Եվրատեսիլ 2013»-ի համար հայաստանյան կիսաեզրափակչում կընտրվի այն երգը, որը նա հեղինակել է հինգ տարի առաջ:

«Ես շոկի մեջ էի, երբ նրանք եկան ինձ մոտ: Նրանք կապ հաստատեցին ինձ հետ, որովհետեւ մենք համատեղ աշխատանք էինք իրականացնում նաեւ Գյումրիում երկրաշարժից հետո երաժշտական նոր դպրոցի կառուցման շուրջ: Նրանք հարցրին` արդյոք ունեմ ազատ երգ»,- պատմել է Այոմին: Նրա խոսքով` նա ուներ մի շարք երգեր, որոնք հարմար չէին ոչ Black Sabbath-ի եւ ոչ էլ այլ երաժշտական նախագծի համար:

«Ես գտա Lonley Planet-ը, այն շատ հզոր բալլադ է: Ես զարմացած էի, որ այն հայտնվեց հայաստանյան եզրափակչի կարճ ցանկում եւ Հայաստանի ժողովուրդը քվեարկեց դրա օգտին: Եվ ով գիտե, գուցե այն հաղթի»,- նշել է կիթառահարը:

Լոս Անջելեսում Black Sabbath-ի համար ալբոմ ձայնագրելուց հետո լեգենդար կիթառահարն այժմ Մեծ Բրիտանիայում է:

Մարտի 3-ինԱյոմինիր պաշտոնական կայքում գրել էր, որ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին Հայաստանի համար ընտրված այս տարվա երգն իր դեմո-գաղափարերից էր:

Lonley planet երգի խոսքերի համահեղինակն է Վարդան Զադոյանը: Մինչ մարտի 18-ը կիրականացվի երգի վերջնական ձայնագրումը եւ համաձայն մրցույթի կանոնադրության` հեղինակները կարող են փոփոխություններ մտցնել երգում` ցանկության դեպքում նորովի գործիքավորելով այն:

«Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթի`մարտի 2-ին կայանալիք Հայաստանի մասնակցի երգի ազգային ընտրությանը ներկայացված հայտերի թիվը գերազանցել է 70-ը: Հայտեր էին ստացվել ոչ միայն Հայաստանից, այլեւ` Իսպանիայից, Բելգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից: «Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում:«Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում