BBC-ն անդրադարձել է Եվրատեսիլ 2013-ին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի երգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բրիտանական BBC-նանդրադարձել է Եվրատեսիլ 2013-ին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի Lonely planet երգին:

««Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմմին գրել է մի երգ, որը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում կներկայացնի Հայաստանը: «Lonely Planet» երգը կներկայացնի հայկական «Դորիանս» խումբը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է կայքը:

Նշվում է, որ Թոնի Այոմմին սկզբում հրաժարվել է Եվրատեսիլի համար երգ հեղինակելուց, սակայն հետո տեղեկացրել է, որ, այնուամենայնիվ, կա մի երգ, որը կուղարկի: «Ես շատ մրցույթների համար եմ երգեր գրել, սակայն Եվրատեսիլի համար երբեք չէի գրել: Սկզբում չէի էլ ցանկանում այս մրցույթի համար երգ հեղինակել, սակայն փաստն այն է, որ ես արեցի դա»,- ասել է Այոմմին:

Աղբյուրը նշում է նաեւ, որ Այոմմին կապեր ունի Հայաստանի հետ: « Նա մեկն է եղել այն ռոք աստղերից, ով 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, որը 25000 մարդու կյանք խլեց և հարյուր հազարավորներին անտուն թողեց, օգնեց ֆոնդեր ստեղծել»,- գրել է կայքը:

Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-ից 18-ը կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը:

Հայերեն English

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres